+14
Եղանակը Երևանում
Հայ

Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը ճանաչվել է Սան Պաուլոյի մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից մեկը

19:26
25 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կիրառական աշխատանքների ցուցահանդեսը բրազիլական ԶԼՄ-ների կողմից հոկտեմբերին ճանաչվել է ամենանշանակալի իրադարձություններից մեկը Սան Պաուլոյի մշակութային կյանքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 22-ին Սան Պաուլոյի 35-րդ Միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Տեղեկատվության համաձայն՝ կինոփառատոնում ցուցադրվել են Փարաջանովի հեղինակած ժապավենները, ինչպես նաև նրա մասին պատմող վավերագրական ֆիլմեր:

«Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվել են հայ լուսանկարիչ, Երևանի Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի` Հայաստանի մասին պատմող լուսանկարները», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, նահանգային և քաղաքային կառավարության  անդամներ, մտավորականներ, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Փարաջանովը (1924-1990) կինոյի 20-րդ դարի հռչակավոր վարպետներից է: Նա, լինելով ազգությամբ հայ, ծնվել է Վրաստանում, կինոարվեստ է ուսումնասիրել Մոսկվայում, աշխատել է Ուկրաինայում, Հայաստանում և Վրաստանում:

Փարաջանովը սկսել է կինո նկարահանել 1954թ.-ին և հայտնի է դարձել իր պոետիկ ֆիլմերի շնորհիվ, որոնց թվում են «Նռան գույնը» (1968) և «Աշիկ Քերիբը» (1988): «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի համար Փարաջանովն արժանացել է Բրիտանական ակադեմիայի մրցանակին:

Տասնհինգ տարի շարունակ (որոնցից հինգն անցկացրել է բանտում) զրկված լինելով ֆիլմեր նկարահանելու հնարավորությունից, որոնցից հինգը նա անցկացրել է բանտում, ռեժիսորը գտել է նկարների, կոլաժների և գրական ստեղծագործության միջոցով սեփական տաղանդի արտահայտման ամենակենդանի միջոցը:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար