Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի «Անորա» ֆիլմը «Օսկարի» գլխավոր հավակնորդներից է

18.10.2024, 18:28
Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը «Օսկարի» գլխավոր հավակնորդներից է
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի «Անորա» ֆիլմը «Օսկարի» գլխավոր հավակնորդներից է

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որը պատմում է նյույորքցի մերկապարուհու և ռուս օլիգարխի որդու մասին, դարձել է «Օսկարի» մրցավազքի ֆավորիտը:

Ավելի վաղ ֆիլմը, որի գլխավոր դերասանական կազմում են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը, արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենու»։

Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, մրցանակաբաշխության սեզոնի կանխատեսմամբ զբաղվող միանգամից մի քանի մասնագիտական ​​ռեսուրսներ նշում են, որ ֆիլմը «Օսկարի» գլխավոր հավակնորդներից է։

Gold Derby պորտալում ֆիլմը մի քանի շաբաթ է, ինչ առաջին տեղում է և հաղթելու ամենաբարձր գործակիցն ունի:

«Օսկարի» մրցանակակիրներին կանխատեսող The Gatecrashers խումբը and Variety հրատարակությունը նույնպես «Անորա»-ին պոտենցիալ հաղթող են համարում:

Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդները հայտնի կդառնան հունվարի 17-ին, մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025թ․–ի մարտի 2–ին Dolby Theatre-ում։