Տեղի է ունեցել LADANIVA-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (ՖՈՏՈ)

30.04.2024, 12:21
Շվեդիայում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող LADANIVA խմբի առաջին փորձը․ ՖՈՏՈ
Տեղի է ունեցել LADANIVA-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Շվեդիայում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող LADANIVA խմբի առաջին փորձը։

LADANIVA խումբը Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում կներկայացնի JAKO երգով։ Մրցույթն այս տարի տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 7-ին (առաջին կիսաեզրափակիչ), մայիսի 9-ին (երկրորդ կիսաեզրափակիչ) և մայիսի 11-ին (եզրափակիչ): Հայաստանը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում։