Հայկ Մարությանը ներկայացնում է «Քաղաքապետը» մոնո–ներկայացումը (ՎԻԴԵՈ)

05.09.2022, 14:41
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացնում է «Քաղաքապետը» մոնո–ներկայացումը. ՎԻԴԵՈ
Հայկ Մարությանը ներկայացնում է «Քաղաքապետը» մոնո–ներկայացումը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացնում է «Քաղաքապետը» մոնո–ներկայացումը։

Նա նշել է, որ հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում է իր ստեղծագործական աշխատանքը:
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 2018թ.–ի գարնանը, «Թավշյա հեղափոխության» օրերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ կողմնակիցներից էր։

2020թ.–ի աշնանը, Արցախյան պատերազմից հետո, սկսեցին լուրեր շրջանառվել Մարությանի և Փաշինյանի միջև տարաձայնությունների մասին։ Նշվում էր, որ Մարությանը հեռացել է իրեն աջակցող «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունից և դուրս եկել դրա կազմից։

2021թ.–ի դեկտեմբերի 22–ին Ավագանու գաղտնի քվեարկության արդյունքում Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Քվեարկությունը նախաձեռնել էր «Իմ քայլը» իշխող խմբակցությունը»։ Մարությանի փոխարեն Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվեց առաջին փոխքաղաքապետ, Ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանը։–0–