«Ցավդ տանեմ». Ֆիլիպ Կիրկորովը հայերեն շնորհավորեց Սարոյին «Նոր ալիք 2021» -ում տարած հաղթանակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
10:59
26 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ֆիլիպ Կիրկորովը և Դիմա Բիլանը շնորհավորեցին Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանին «Նոր ալիք 2021» երգի միջազգային մրցույթում տարած հաղթանակի կապակցությամբ:
Հայսստանը ներկայացնող 23-ամյա երգիչ Սարո Գևորգյանը վստահ հաղթանակ տարավ Սոչիում անցկացված «Նոր ալիք 2021» երգի միջազգային մրցույթում:
Երիտասարդ երգիչն առաջատարն էր մրցույթի առաջին իսկ օրվանից: Առաջին երկու փուլերում նա կատարեց Բիյոնսեի «Listen» և Aram MP3- ի «You Want» («Կուզես») ստեղծագործությունները:
Մրցույթի վերջին ՝ երրորդ օրը, Սարոն կատարեց Դավիթ Բադալյանի՝ հատուկ իր համար գրված երգը:
Մրցութային երեք օրերի արդյունքում Սարոն վաստակեց 267 միավոր `6 միավորով առաջ անցնելով բուլղարացի Դենիցա Կարասլավովայից:-0-
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին