437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում լեփ-լեցուն դահլիճներով անցկացվեց «Ռուսական կինոյի օրերը» Russian Film festival ապրանքանիշի ներքո

12:44
25 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում լեփ-լեցուն դահլիճներով անցկացվեց «Ռուսական կինոյի օրերը» Russian Film festival ապրանքանիշի ներքո: Մոսկվա կինոթատրոնում կայացած անվճար ցուցադրություններին մասնակցել է ավելի քան 2000 հանդիսատես:

Дни российского кино.jpg

Ռուսական կինոյի օրերի բացումը իրականացավ «Բուկա, իմ սիրելի հրեշը» անիմացիոն մուլտֆիլմի, ինչպես նաև «Կրակ» հերոսական դրամայի ցուցադրությամբ : Հանդիսատեսի շարքերում կային դպրոցականներ, ինչպես նաև ներկա էին «Հայ օգնության ֆոնդի» սաները: «Նիկա» աղմկահարույց դրամայի ցուցադրությանը ներկա են գտնվել ՀՀ Ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, մոդելավորող Դիանա Շատվերյանը: Իսկ փառատոնի յուրօրինակությունն ապահովեց Աննա Մելիքյանի «Քնքշություն» սերիալը, կինոթատրոնում ցուցադրվեցին կատագերկական մելոդրամայի բոլոր սերիաները: Փառատոնի փակումը վստահված էր «Անծանոթի դիմանկարը» նոստալգիկ դրամային:

 «Նիկա», «Քնքշություն», «Կրակ» և «Անծանոթի դիմանկարը» ֆիլմերի ցուցադրության սեանսերի ժամանակ կայացավ ֆիլմերի քննարկում կինոգետ Դիանա Մարտիրոսյանի հետ, որոնց ընթացքում Դիանան և հանդիսատեսը ոգևորությամբ կիսվեցին ֆիմերի մասին իրենց տպավորություններով և պատկերացումներով:

Միջոցառումը, որը ներկայանում էր Russian Film festival ապրանքանիշի ներքո, անցկացվել է հոկտեմբերի 21-ից 23-ը և կազմակերպել է ՌՈՍԿԻՆՈ-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Ռուսական կինոյի օրերի» ծրագիրը Հայաստանում փառատոնը ներառում էր  հետևյալ ֆիլմերը՝

- «Քնքշություն» (ռեժ. Աննա Մելիքյան, 2020 թ.): Մելոդրամատիկ սերիալ։ Պատահական գործուղման ժամանակ միայնակ գործարար Ելենան հանդիպում է իր երազանքների տղամարդուն և նույնքան անսպասելիորեն կորցնում է նրան: Ելենան սկսում է փնտրել նրան բոլոր հնարավոր և անհնարին ձևերով: Օգտագործում է ամեն ինչ՝ տրամաբանություն, էզոթերիզմ, ընկերների օգնություն, նոր տղամարդու հետ ծանոթություն, փախուստ, ճանապարհորդություն և շատ ավելին: «Քնքշությունը» առանձնանում է աստղային դերասանական կազմով՝ Վիկտորյա Իսակովա, Եվգենի Ցիգանով, Կոնստանտին Խաբենսկի, Աննա Միխալկովա, Յուլիա Պերեսիլդ, Ռավշանա Կուրկովա և այլ աստղեր: Հեգնական սերիալը նկարահանվել է սեւ ու սպիտակ ոճով iPhone-ով։ Այս տեխնիկան ռեժիսորին հնարավորություն է տվել հատուկ վստահության մթնոլորտ ստեղծել նկարահանման հրապարակում և հեռուստադիտողին որոշ չափով տեղափոխել խորհրդային լիրիկական կինոյի մթնոլորտ։

– «Անծանոթի դիմանկարը» (ռեժ. Սերգեյ Օսիպյան, 2022) անհաջողակ դերասանի պատմություն է, ով 1976 թվականին Մոսկվայում հանդիպում է մի խարիզմատիկ գրողի, կենդանի դասականի, ով իր կյանքը վերածում է ողբերգական ֆարսի: Ֆիլմը՝ «Օտարի դիմանկարը», Սերգեյ Օսիպյանի և բոլոր ստեղծողների կողմից նվիրվում է իրենց  ծնողներին և  70-ականների ռոմանտիկ շրջանին, որը լի էր մտավորականությամբ,  տաղանդավոր մարդկանցով և  ուրախ հայտնագործություններով։ Նախագծի յուրահատկությունն այն է, որ նկարահանումներում ներգրավված են եղել մոսկովյան «Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոց»֊ի ամբողջ թատերախումբը և  թատրոնի բազմաթիվ աշխատակիցներ։

– «Կրակ» (ռեժ. Ալեքսեյ Նուժնի, 2020 թ.): Դրամա է՝ իրական հերոսների մասին լայնածավալ նկարահանումներով։ Գլխավոր դերում՝ Կոնստանտին Խաբենսկի՝ Ռուսաստանի ամենահայտնի դերասաններից մեկը, որը խաղացել է 100-ից ավելի կինոդերեր: Հրշեջների սխրագործության և կրակի տարերքի դեմ պայքարի մասին ֆիլմը տպավորում է վիզուալ էֆեկտներով և բարդ հնարքներով, իսկ դերասանների հոյակապ խաղը ստիպում է ձեզ կարեկցել հերոսներին և շունչը պահած հետևել ծավալվող դրամային մինչև վերջնական կադրը: Երիտասարդ սկսնակ փրկարարի դերը խաղում է հայտնի դերասանական դինաստիայի ներկայացուցիչ, խորհրդային և ռուս ականավոր դերասան Օլեգ Յանկովսկու թոռը՝ Իվան Յանկովսկին։ «Կրակ» ֆիլմում կատարած աշխատանքի համար Իվան Յանկովսկին արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։

– «Նիկան» (ռեժ. Վասիլիսա Կուզմինա, 2022) դրամա է՝ հիմնված իրական իրադարձությունների վրա։ Մանուկ հասակում Նիկա Տուրբինան մոր հետ շրջագայել է Խորհրդային Միությունում՝ կարդալով նրա բանաստեղծությունները․ պոեզիայի սիրահարներով լի մարզադաշտեր, բոհեմական երեկույթներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ․․․  Ութամյա հրաշամանուկը, զարմացնում էր ոչ մանկական տխրությամբ և սուր տողերով... Եվ ահա  Նիկան այժմ 27 տարեկան է: ԽՍՀՄ-ն այլևս չկա, ինչպես չկա մանկություն, չկա փառք, և որ ամենադժվարն է,  չկա ոգեշնչում: Նիկան այլևս չի գրում և փորձում է հասկանալ ինքն իրեն. ո՞ւր կորավ նրա «ձայնը», ինչու՞ նա այլևս չի զգում մոր սերը և կարո՞ղ է երբևէ երջանիկ լինել, ինչպես բոլորը:

«Նիկա» ֆիլմը մասնակցել է «ՌՈՍԿԻՆՈՅԻ» Focus On Festivals նախագծին, որն ուղղված է միջազգային փառատոններում հեղինակային ֆիլմերի մասնկացությունը խթանելուն. այս նախաձեռնության շնորհիվ 2021 թվականի վերջին այն ընդգրկվել է Եվրոպական Les Arcs Film Festival֊ի (Ֆրանսիա) ծրագրում և մրցանակակիր է դարձել Work in Progress ծրագրում: 2022 թվականի մարտին Ելիզավետա Յանկովսկայան՝ գլխավոր դերասանուհին, ստացավ ժյուրիի հատուկ մրցանակը «Հարավից հարավ-արևմուտք» (SXSW) կինոփառատոնում լավագույն դերասանական վարպետության համար։

- «Բուկա, իմ սիրելի հրեշը» (ռեժ. Վիկտոր Գլուխուշին, Մաքսիմ Վոլկով, 2022 թ.): Անիմացիոն արկածային հեքիաթ է կամակոր արքայադուստր Վարվառայի մասին, որ փախել է պալատից և գնացել անտառ՝ փնտրելու գեղեցիկ արքայազնին։ Սակայն սիրելիի հետ նվիրական հանդիպման փոխարեն նրան գերում է թագավորության ամենավտանգավոր ավազակ Բուկան։ Բայց շատ արագ պարզ է դառնում, որ աշխույժ արքայադուստրը պատրաստ է Բուկայի կյանքը վերածել մղձավանջի, միայն թե հասնի իր նպատակին։ Այսպիսով, անհանգիստ Վարվառան սկսում է հաստատել իր կարգը անտառում։ Մուլտֆիլմը վաճառվել է աշխարհի գրեթե հարյուր երկրում։

Дни российского кино 1.jpg

Տեղեկություն

«Ռուսական կինոյի օրերը» Russian Film Festival  ապրանքանիշի ներքո (https://rff.online) արտասահմանում ֆիլմերի օրեր են, որ անցկացվում են 2020 թվականից «ՌՈՍԿԻՆՈ»-ի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ։ RFF-ի հիմնական նպատակն է օտարերկրյա հեռուստադիտողին ծանոթացնել ժամանակակից ռուսական բովանդակության բազմազանությանը` տարբեր ժանրերի գեղարվեստական ֆիլմերից, սերիալներից մինչև անիմացիա և վավերագրական ֆիլմեր: 2020-2022 թթ փառատոնն անցկացվել է 26 երկրում՝ ներգրավելով ավելի քան 6,5 միլիոն հեռուստադիտողի։ RFF ձևաչափը ներառում է ինչպես առցանց ցուցադրություններ, այնպես էլ անցանց միջոցառումներ:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
15:02
09 Հունվարի 2024
«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը
09:42
08 Հունվարի 2024
Հունվարի 9–ին կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը
12:18
22 Դեկտեմբերի 2023
Հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
Պատմական իրադարձություն․ հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
13:27
19 Դեկտեմբերի 2023
Netflix–ը ՀՀ–ում կնկարահանի երկու ֆիլմ և մեկ սերիալ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել հայտնի դերասան Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ