«Մոդերն Թոքինգ»-ը Երևանում 28 տարվա ընդմիջումից հետո (ՎԻԴԵՈ)
15:16
28 Մարտի 2018
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի Արմենիա/.28 տարվա ընդմիջումից հետո «Մոդերն Թոքինգ»-ը հանդես եկավ Երևանում:
Նախօրեին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ 80-ականների ամենահայտնի և սիրված Modern Talking խմբի նախկին սոլիստ Թոմաս Անդերսի համերգը:
«Անհավատալի, ֆանտաստիկ զգացողություններ ունեմ: Հայաստան եմ հասել այս առավոտ ու գիտեք` ամբողջ ճանապարհին մտածում էի այն մասին, որ վերջին անգամ այստեղ եղել եմ 28 տարի առաջ. երջանիկ եմ, որ վերադարձել եմ: Շատ բաներ փոխվել են, բայց ձեր սերը մնացել է նույնը», - համալիրի բեմից հայտարարել է սիրված երգիչը: Համերգից հետո նա նաև գրառում է կատարել Facebook-ի իր էջում, հրապարակելով բեմից նկարած տեսանյութ:
Համերգը անցել է լեփ-լեցուն դահլիճում ու բարձր տրամադրությամբ: Երգիչը ներկայացրել է ինչպես հին ու սիրված` You're My Heart, You're My Soul, Cheri Cheri Lady, Brother Louie, No Face, No Name, No Number, այնպես էլ նոր երգեր: Համերգը կայացել է համաշխարհային շրջագայության շրջանակում։ -0-
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում այսօր կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաստակելով 180 միավոր․ ՎԻԴԵՈ
Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում
Տիգրան Համասյանի Երևանյան համերգներին ընդառաջ ARARAT լեգենդար հայկական կոնյակների հովանու ներքո Տիգրան Ձիթողցյանի արվեստանոց-ցուցասրահում տեղի ունեցավ հատուկ երեկո, որի ընթացքում հյուրերը վայելեցին Տիգրան Համասյանի և կոնտրաբասահար Ռիք Ռոզատոյի անկրկնելի երաժշտությունը. ՖՈՏՈ
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ