419.01
3.96
395.22
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են Կաննի 69-րդ կինոփառատոնի դափնեկիրները

14:27
23 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Կաննի 69–րդ կինոփառատոնի ժյուրին, ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլլերի գլխավորությամբ, կիրակի ամփոփել է փառատոնի արդյունքները:

Բազմաթիվ քննադատների սպասումներին հակառակ` «Ոսկե արմավենու ճյուղ» գլխավոր մրցանակին արժանացել է բրիտանացի ռեժիսոր Քեն Լոաչի «Ես Դենիել Բլեյքն եմ» ֆիլմը (I, Daniel Blake), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կաննի փառատոնը շատ կարևոր իրադարձություն է աշխարհի համար: Ուժեղ մնացե´ք», - իր խոսքում նշել է Քեն Լոաչը:

«Ոսկե արմավենու ճյուղին» է արժանացել  «փոքր մարդու» ճակատագրի մասին պատմող սոցիալական դրաման: Ֆիլմի գլխավոր հերոսը զառամյալ ատաղձագործ Դենիել Բլեյքն է, որին սրտի կաթվածից հետո արգելում են աշխատել, իսկ հետո` զրկում նաև իրեն հասանելիք սոցիալական նպաստից:

Կաննի 69-րդ փառատոնի Գրան-պրիին արժանացել է կանադացի ռեժիսոր Քսավյե Դոլանի «Դա ընդամենն աշխարհի վերջն է» (Juste la fin du monde) ֆիլմը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են ֆրանսիական կինեմատոգրաֆի աստղեր Մարիյոն Կոտիյարը, Վենսան Կասելը, Լեա Սեյդուն: Ֆիլմի սցենարը հիմնված է ֆրանսիացի գրող Ժան-Լյուկ Լագարսի պիեսի հիման վրա, ով մահացել է ՁԻԱՀ-ից 1995 թ.-ին:

Գրան–պրին հեղինակավոր փառատոնի` նշանակությամբ երկրորդ մրցանակն է «Ոսկե արմավենու ճյուղից» հետո։

Լավագույն ռեժիսոր

Այս տարի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել են միանգամից երկու ռեժիսորներ` ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ Օլիվյե Ասայասին և ռումինացի Քրիստիան Մունջիուին:

Ֆրանսիացի ռեժիսորը մրցանակի է արժանացել «Անձնական գնորդ» (Personal Shopper) ֆիլմի համար, որը պատմում է Փարիզում երիտասարդ ամերիկուհու կյանքի մասին:

Մունջիուին մրցանակի է արժանացել «Բակալավրիատ» (Bacalaureat) ֆիլմի համար: Սոցիալական դրամայի սյուժեի կենտրոնում ռումինական գավառական ընտանիքի պատմությունն է, որի միակ դուստրը պետք է դպրոցում ավարտական քննություն հանձնի` բակալավրի աստիճան ստանալու համար:

«Ոսկե տեսախցիկ»

Մարոկկացի ծագում ունեցող ֆրանսիացի ռեժիսոր Հուդա Բենյամինան արժանացել է «Ոսկե տեսախցիկ» մրցանակին «Աստվածայինները» (Divines) ֆիլմի համար:

Սա Բենյամինայի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը նվիրված է երիտասարդների խնդիրներին: Ֆիլմի գլխավոր հերոսուհիները երկու երիտասարդ աղջիկներ են, որոնք լավագույն ընկերուհիներ են և ապրում են Ֆրանսիայի խղճուկ արվարձաններից մեկում:

Կաննի փառատոնի «Ոսկե տեսախցիկ» մրցանակը հանձնվում է սկսնակ ռեժիսորներին` իրենց առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի համար:

Լավագույն դերասան

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է իրանցի դերասան Շահաբ Հոսեյնին։ Նա մրցանակը ստացել է իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Forushande» ֆիլմում դերակատարման համար:

Լավագույն դերասանուհի

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է ֆիլիպինուհի Ժաքլին Խոսեն: «Նույնիսկ չգիտեմ` ինչ ասեմ ... չէի սպասում»,- ասել է չափազանց հուզված դերասանուհին:

Ժաքլին Խոսեն մրցանակին արժանացել է ֆիլիպինցի ռեսիսոր Բրիլյանտե Մենդոսի «Ma' Rosa» ֆիլմում դերակատարման համար: Ֆիլմի գլխավոր հերոսուհին չորս երեխաների մայր է, ով հրուշակեղենի փոքր խանութ ունի Մանիլայի աղքատ թաղամասներից մեկում: Ծայրը ծայրին հասցնելու համար նա ամուսնու հետ  զբաղվում է նաև թմրանյութերի վաճառքով:

Լավագույն ռեժիսոր

Բրիտանացի ռեժիսոր Անդրեա Առնոլդն արժանացել է ժյուրիի մրցանակին «American Honey» ֆիլմի համար:

Ֆիլմի սյուժեի կենտրոնում ամերիկացի աղջկա պատմությունն է, ով հեռացել է հարազատ տանից և ամսագրերի բաժանորդագրությունների վաճառքով զբաղվող ընկերության հետ մեկնել ԱՄՆ-ի Միջին Արևմուտք: Շուտով նա հայտնվում է իր համար ամբողջովին նոր միջավայրում` լի նոր գայթակղություններով և արկածներով։

Կաննում ժյուրիի մրցանակը Առնոլդի կարիերայում երրորդն է: Ավելի վաղ նա այդ մրցանակը ստացել է 2006 թ.-ին «Կարմիր ճանապարհ» (Red Road)  ֆիլմի համար և 2009 թ.-ին «Ակվարիում» ֆիլմի համար:

Պատվավոր արմավենու ճյուղ

«Պատվավոր արմավենու ճյուղ» մրցանակին արժանացել է ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Ժան-Պիեռ Լեոն: Համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար մրցանակը նրան է հանձնվել կիրակի` փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:

Կաննի կինոփառատոնն այս տարի անցկացվել է մայիսի 11-22-ը: Հիմնական մրցութային ծրագրում ներառվել է 21 ֆիլմ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
11 Հոկտեմբերի 2023
«Մայրիկ ջան». Ավրաամ Ռուսսոն հայալեզու երգ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
«Մայրիկ ջան». Ավրաամ Ռուսսոն հայալեզու երգ է ներկայացրել. ՎԻԴԵՈ
19:37
31 Հուլիսի 2023
Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
Disney-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
11:02
29 Հուլիսի 2023
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը հանդես կգա Երևանում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում. ՎԻԴԵՈ
15:41
27 Հուլիսի 2023
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին. ՎԻԴԵՈ
15:16
19 Հուլիսի 2023
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
14:32
17 Հուլիսի 2023
Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի «Славянский базар» մրցույթում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
13:02
10 Հուլիսի 2023
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ (ՖՈՏՈ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի. ՖՈՏՈ
14:11
03 Հուլիսի 2023
Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
13:11
23 Հունիսի 2023
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում հայերեն կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:50
19 Հունիսի 2023
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում (ՎԻԴԵՈ)
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում. ՎԻԴԵՈ
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին