414.33
4.75
386.75
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Ազգային կինոակադեմիայի կողմից «Օսկարին» Հայաստանը ներկայացնող թեկնածու ֆիլմի ընտրության ամսաթիվը

13:11
29 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային կինոակադեմիան առաջիկայում կորոշի, թե հայտագրված երեք ֆիլմերից որը կներկայացնի Հայաստանը «Օսկար» 89-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց կինոքննադատ, «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:

Ազգային կինոակադեմիան երեք հայտ է ստացել: Ներկայացվել են հետևյալ ֆիլմերը` Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակ» ֆիլմը և Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը»:

«Օսկարի կոմիտեի կողմից լիազորված կինոակադեմիայի անդամները սեպտեմբերի 3-ին փակ քվեարկությամբ կընտրեն մեկ ֆիլմ, որը կներկայացնի Հայաստանը, քանի որ երկիրն իրավունք ունի ներկայացնել միայն մեկ ֆիլմ», - ասաց Մովսիսյանը:

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը պատմում է ադրբեջանական գյուղի վերջին բնակչի մասին, որը հայ–ադրբեջանական պատերազմից հետո ամայացել է։ Նա չի կարող հեռանալ գյուղից, քանի որ սպասում է դստերը, ով դարձել է ադրբեջանական ջարդերի վկա և հայտնվել հոգեբուժարանում։

Ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակ» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1990-ականների ցրտաշունչ ձմեռներից մեկի ժամանակ: Ֆիլմը պատմում է հնագետ Տիգրանի և նրա կնոջ` տիկնիկագործ Կատյայի հարաբերությունների մասին: Իրադարձությունները տեղի են ունենում մի քաղաքում, որտեղ չկա ո՛չ լույս, ո՛չ էլեկտրականություն, ո`չ նորմալ կենսապայմաններ, և նման իրավիճակում մարդկանց օգնում է գոյատևել հումորը և հոգևոր ջերմությունը:

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը պատմում է Հայաստանում 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ: Բնական աղետի ֆոնի վրա` ֆիլմը ներկայացնում է 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի (Վիկտոր Ստեփանյան) պատմությունը, որը հայտնվում է փրկարարական ջոկատում մի մարդու հետ, ում մեղքով տարիներ առաջ մահացել են նրա ծնողները: Վաղեմի ողբերգության մեղավորը 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյն է, որին ֆիլմում մարմնավորում է դերասան Կոնստանտին Լավրոնենկոն:

«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017 թ.-ի փետրվարի 26-ին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար