439.41
4.47
403.94
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ուրգանտի հյուրն էր Շառլ Ազնավուրը. երազում եմ Հայաստանը տեսնել ընկերների շրջապատում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13:01
05 Ապրիլի 2017
© Լուսանկարը՝ screenshot Առաջին ալիքի տեսանյութից
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Մոսկվայում կայանալիք համերգի նախաշեմին, մասնակցել է ռուսական Առաջին հետուստաալիքի «Երեկոյան Ուրգանտ» հեռուստահաղորդմանը:

Շանսոնյեի հետ զրույցի ժամանակ Ուրգանտը հիշեցրել է, որ համերգի տոմսերի վաճառքից ստացված միջոցները փոխանցվելու են «Շառլ Ազնավուրի հիմնդադրամին», որն օգնում է աղքատ ընտանիքներին և փախստականներին:

«Հայաստանը օգնության կարիք ունի: Այն փոքր երկիր է` շրջապատված պետություններով, որոնցից որոշները ընկերներ են, որոշները` թշնամիներ: Ես կցանկանայի միայն ընկերներ տեսնել, սակայն հարկավոր է, որ իրենք էլ ունենան նույն մտածելակերպը, ինչ մենք», - ասել է Ազնավուրը:

Նրա խոսքով, դա հենց մտածելակերպի հարց է, այլ ոչ թե հիմքի կամ նավթի: «Դա ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ մարդը մարդ մնա», - նշել է Ազնավուրը:



Երգիչը նաև ավելացրել է, որ երջանիկ է գտնվել Ռուսաստանում, նրա հայրը միշտ մոտ է եղել ռուսական հասարակության հետ:

«Մենք մեծացել ենք ռուս երգիչների և երաժիշտների ազդեցության տակ: Հիշում եք Վերտինսկուն: Շատ երիտասարդներ նրան չեն ճանաչում, իսկ ես հիշում եմ», - ընդգծել է Ազնավուրը:

Ուրգանտի այն խոսքին, որ այս տարի Ազնավուրը կնոջ հետ տոնում է «ոսկե հարսանիքը», շանսոնյեն ասել է, որ «ցուրտն ամուսնացել է տաքի հետ: Նա շվեդուհի է, ես` հայ: Եվ, վերջապես, ջերմությունն ամուսնացել է ցրտի հետ. ամեն ինչ լավ է և ամուր»:

«Դա նաև ապրելու, ընկալելու ձև է այն, ինչ տեղի է ունենում, ինչպես դաստիարակել երեխաներին: Դրանք երկու տարբեր ձևեր են: Մենք ունենք տարբեր խոհանոցներ, տարբեր դաստիարակություն, տարբեր կրոն: Սակայն ամեն ինչ լավ ստացվեց, ինչն ապացուցում է այն փաստը, որ դա հնարավոր է», - կարծում է երգիչը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
18:15
27 Փետրվարի 2024
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման պրեմիերան
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
15:02
09 Հունվարի 2024
«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը
09:42
08 Հունվարի 2024
Հունվարի 9–ին կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը