422.01
4.22
388.59
+9
Եղանակը Երևանում
Հայ

«Ռոստելեկոմ Հայաստան»-ը գործարկեց աննախադեպ հնարավորություններով «Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» նոր հարթակը՝ միաժամանակ ազդարարելով նոր սակագնային փաթեթների մեկնարկը

22:18
06 Մարտի 2024

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «Ռոստելեկոմ Հայաստանը» գործարկեց «Wink հեռուստատեսություն և օնլայն կինոթատրոն» նոր հարթակը, որին կարող են միանալ ընկերության թե’ գործող, թե’ նոր բաժանորդները, հաղորդում է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերությանմշ մամուլի ծառայությունըլ

Ինտերակտիվ հեռուստատեսության նոր հարթակի շրջանակում կա բացառիկ հնարավորություն ոչ միայն դիտել հայկական և արտասահմանյան ավելի քան 180 հեռուստաալիք, այլև ունենալ հսկայական ֆիլմադարան, որը ներառում է ավելի քան 50․000 ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր, համերգներ, կարաոկե, ուսուցողական և ժամանցային վիդեո բովանդակություն:

Wink-ը Հայաստանում նախադեպը չունեցող ինտերակտիվ հեռուստատեսության և օնլայն կինոթատրոնի հարթակ է, որն ունի գերժամանակակից ու հարմարավետ դիզայն և հասանելի է էկրան ունեցող ցանկացած սարքով և ցանկացած վայրում, որտեղ կա ինտերնետ հասանելիություն: Ռոստելեկոմի բաժանորդները, ունենալով Wink հեռուստատեսային հարթակի մեկ օգտահաշիվ, կստանան ծառայությունները միաժամանակ 5 սարքով՝ այսպիսով ստանալով հասանելիություն հարթակի ողջ բովանդակությանը ընտանիքի բոլոր անդամների համար: Wink-ի բովանդակությունը կարելի է դիտել Smart հեռուստացույցով, սմարթֆոնով և պլանշետով, բջջային հավելվածով, ինչպես նաև նոութբուքով և համակարգչով՝ wink.am կայքում։

Wink հեռուստատեսային հարթակն ունի բազմազան ֆունկցիոնալ հնարավորություններ․ catch-up, եթերի դադար, ծնողական վերահսկողություն և այլն։ Այն նաև հնարավորություն է տալիս կիսվել հարթակի ֆիլմերով և սերիալներով ընկերների հետ՝ համատեղ դիտման համար, փոխարինել գնված ֆիլմերը, ներբեռնել դրանք ինտերնետի բացակայության դեպքում։

Հատկանշական է, որ Wink հարթակի մեկնարկին զուգահեռ Ռոստելեկոմը գործարկում է նոր՝ առանց ժամկետային պարտավորությունների սակագնային փաթեթներ ինտերնետի և հեռուստատեսության բաժանորդների համար՝ զգալիորեն ավելացնելով փաթեթներում ներառված ինտերնետի արագությունը և հեռուստաալիքների քանակը։ Ավելին, նոր սակագնային փաթեթներում ներառված են նաև Wink օնլայն կինոթատրոնի տասնյակ հազարավոր ֆիլմեր և սերիալներ, և բաժանորդները կկարողանան դիտել դրանք՝ առանց հավելյալ վճարի: Այսպիսով, Ռոստելեկոմը կատարում է քայլ առաջ՝ ուշադրության կենտրոնում պահելով յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը:

«Ուրախ ենք հայտարարել, որ «Wink TV և օնլայն կինոթատրոն» հարթակն արդեն «Ռոստելեկոմ Հայաստանի» հիմնական փաթեթների կազմում է։ Դեռևս 2022թ. դեկտեմբերին մենք Հայաստանյան շուկա բերեցինք Wink հավելվածը, որը դարձավ բեկումնային՝ փոխելով օնլայն կինոթատրոնների և ինտերակտիվ հեռուստատեսության ընկալումը։ Սա որակապես նոր մակարդակի հարթակ է Հայաստանյան շուկայում և այն ամբողջովին հայաֆիկացված է: Անչափ կարևոր եմ համարում նաև մեր նոր սակագնային փաթեթների մեկնարկը, որոնք որևէ ժամկետային պարտավորություն չեն պահանջում և առաջարկում են արդեն մինչև 800 Մբ/վ արագություն, շատ հեռուստաալիքներ և տասնյակ հազարավոր ֆիլմեր և սերիալներ», - ասաց «Ռոստելեկոմ Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Բոլորովին վերջերս «Ռոստելեկոմ Հայաստանը» հաջողությամբ գործարկել է Ամպային Տեսահսկման ծառայությունը, որի շրջանակում ընկերությունն առաջարկում է նախադեպը չունեցող անվտանգ տեսահսկման և տեսավերլուծության հնարավորություններ թե’ իրավաբանական, թե’ ֆիզիկական անձանց։

Հատկանշական է նաև, որ ընկերությունը կատարել է ցանցի վերազինման և ընդլայնման խոշոր աշխատանքներ, ինչպես նաև ավարտին է հասցրել Հայաստանում հզորագույն և խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի կառուցման աշխատանքների հիմնական մասը։ Տվյալների մշակման կենտրոնը նախատեսվում է գործարկել 2024 թ-ի գարնանը։

«Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» հարթակի գործարկումը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն (Ռոստելեկոմ ապրանքանիշով) իրականացնում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ և «Հիբրիդ Փրոդաքշն էնդ Դիսթրիբյուշն» ՍՊԸ հետ համատեղ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ
15:16
03 Ապրիլի 2024
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
11:52
03 Ապրիլի 2024
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել (ՎիԴԵՈ)
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել․ ՎիԴԵՈ
15:02
02 Ապրիլի 2024
Փոխվել են երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները․ ՆԳՆ–ն իրազեկում է (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, վարորդներ․ երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները փոխվել են․ ՎԻԴԵՈ
10:14
02 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
10:05
02 Ապրիլի 2024
Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ ռազմավարական որոշում է կայացրել, որ չի հանձնվելու․ ՎԻԴԵՈ
09:45
02 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ