ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
03.04.2024,
20:28
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարը «Լուրերին» հայտնել է, որ Գալստյանը մեղադրվում է լրտեսության համար, խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ, նրանք ամուսիններ են՝ Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը:–0–