Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

02.04.2024, 10:14
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին, 19-ին և 26-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

 Մասնավորապես՝
1. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման թույլտվության վարչության նախկին պետ Արմեն Նալբանդյանից բռնագանձել՝

• 3 անշարժ գույք.
• 1 տրանսպորտային միջոց.
• 270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
• 103 հազար 755 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել:

2. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ՍՊ ընկերությունների սեփականատեր Արտակ Բաղիկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

• 5 անշարժ գույք.
• 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
• 52 մլն դրամ:

3. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝

• 3 անշարժ գույք.
• 1 տրանսպորտային միջոց.
• Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքն ամբողջությամբ.
• 933 մլն 144 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
• 208 մլն 214 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:-0-