492.22
6.86
466.87
+12
Եղանակը Երևանում
Հայ

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)

19:33
18 Հուլիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակը կլինի Միշան (Միքայել Գրիգորյանը), ով նախորդ տարի Հայաստանը ներկայացրել է նաև «Մանկական Նոր ալիք-2016»-ին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: 

Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:

9-ամյա Միշայի թեկնածությունը հաստատվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի ներքին ընտրությամբ: Մրցութային երգը և տեսահոլովակը կներկայացվի վաղ աշնանը:

Загружается новость ... "Лево"

Միշան այժմ սովորում է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում: Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկան հասակում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Հենց այդ ընթացքում Միշան հանդիպել է իր ապագա պրոդյուսեր Լիրա Քոչարյանին, ով «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է և գեղարվեստական ղեկավարը: Միշայի երաժշտական ունակությունները կատարելագործվել են հենց վերոնշյալ խմբի հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որտեղ նա սովորել է ու շփվել իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ, ելույթ ունեցել տարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում և Բրյուսելում:

Նա ելույթ է ունեցել «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում՝ սիրված արտիստների հետ կատարելով «Արի իմ սոխակ» օրորոցայինը:

«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ՝ «Shine Bright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո և կանցկացվի նոյեմբերի 26-ին Թբիլիսիում: Հայաստանից բացի արդեն հայտնի են այն 11 երկրները, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը մրցույթին՝ Ալբանիա, Բելառուս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Սերբիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից: 2010 թ-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:51
11 Մայիսի 2022
Ռոզա Լինի փայլուն ելույթը «Եվրատեսիլ 2022»–ի կիսաեզրափակչում, ի դեպ Հայաստանն անցել է եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինի փայլուն ելույթը «Եվրատեսիլ 2022»–ի կիսաեզրափակչում, ի դեպ Հայաստանն անցել է եզրափակիչ. ՎԻԴԵՈ
14:26
10 Մայիսի 2022
Հայազգի Լարի Գագոսյանը ձեռք է բերել 20–րդ դարի արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Լարի Գագոսյանը ձեռք է բերել 20–րդ դարի արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը. ՎԻԴԵՈ
22:15
08 Մայիսի 2022
«Իմ Շուշի». Անդրեն արցախյան բարբառով նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
«Իմ Շուշի». Անդրեն արցախյան բարբառով նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել. ՎԻԴԵՈ
12:28
04 Մայիսի 2022
Ha Nina. տեղի է ունեցել Աբրահամ Ռուսսոյի ու Արման Հովհաննիսյանի տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Արման Հովհաննիսյանն ու Աբրահամ Ռուսսոն նոր զուգերգ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
23:25
03 Մայիսի 2022
«Պատրաստվում ենք լավ ժամանակ անցկացնել».50 Cent-ն անդրադարձել է իր երևանյան համերգին (ՖՈՏՈ)
«Պատրաստվում ենք լավ ժամանակ անցկացնել».50 Cent-ն անդրադարձել է իր երևանյան համերգին. ՖՈՏՈ
13:11
02 Մայիսի 2022
ԳեոՊրոՄայնինգը հովանավորել է ականավոր ջազմեն Գարի Կեսայանի համերգը (ՖՈՏՈ)
Ապրիլի 30-ին ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի աջակցությամբ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ականավոր ջազմեն Գարի Կեսայանի համերգը. ՖՈՏՈ
10:15
01 Մայիսի 2022
50 Cent-ն ու ZAZ-ը ելույթ կունենան Երևանում
Աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ն ու ֆրանսիացի երգչուհի ZAZ-ը ելույթ կունենան Երևանում
19:53
29 Ապրիլի 2022
Ֆորշը միկրոինսուլտ է տարել. երգչի որդին մանրամասներ է հայտնել հայրիկի առողջականից
Ֆորշը միկրոինսուլտ է տարել. երգչի որդին մանրամասներ է հայտնել հայրիկի առողջականից
21:10
19 Ապրիլի 2022
Հա՞յ է, թե՞ ոչ. աշխարհահռչակ երգիչ Գարուն՝ հայկական արմատների մասին (ՎԻԴԵՈ)
Հա՞յ է, թե՞ ոչ. աշխարհահռչակ երգիչ Գարուն՝ հայկական արմատների մասին. ՎԻԴԵՈ
16:00
06 Ապրիլի 2022
Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ» 20–րդ մրցույթի անցկացման ամսաթիվը, այն կանցկացվի Մարզահամերգային համալիրում (ՎԻԴԵՈ)
«Մանկական Եվրատեսիլ» 20–րդ մրցույթն այս տարի կանցկացվի Երևանում. ՎԻԴԵՈ
10:33
04 Ապրիլի 2022
Հայտնի է Grammy–ի մրցանակակիրը «Տարվա երգ» անվանակարգում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է Grammy–ի մրցանակակիրը «Տարվա երգ» անվանակարգում. ՎԻԴԵՈ
20:19
31 Մարտի 2022
Marvel-ի նոր սերիալում Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է որպես սարսափելի հանցագործություն (ՎԻԴԵՈ)
Marvel-ի նոր սերիալում Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է որպես սարսափելի հանցագործություն. ՎԻԴԵՈ