Հայաստանում կանցկացվի Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթը

30.03.2016, 16:07
Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների XII միջազգային մրցույթը կանցկացվի Հայաստանում հունիսի 6-14-ը:
Հայաստանում կանցկացվի Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների XII միջազգային մրցույթը կանցկացվի Հայաստանում հունիսի 6-14-ը, հայտնում է «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի մամուլի ծառայությունը:  

Մրցույթի նպատակն է երիտասարդ երաժիշտների ներկայացումն ու խրախուսումը ողջ աշխարհում: Մրցույթին կարող են մասնակցել 1981թ հունիսի 6-ից հետո ծնված դիրիժորները: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 15-ը:

Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթը Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է: Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ akhic.am կայքում: -0-