Արտառոց դեպք «Օսկար 2017»–ում. սխալ է հայտարարվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողը
27.02.2017,
11:36
Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2017» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գրանցվեց իսկական սկանդալ։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2017» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գրանցվեց իսկական սկանդալ։
Սխալ հրապարակվեց գլխավոր անվանակարգերից մեկի` «Լավագույն ֆիլմի» հաղթողը։
Սկզբում դերասան Ուորեն Բիթին, ով հայտարարում էր այդ անվանակարգի հաղթողին, հրապարակեց, որ հաղթող է ճանաչվել «Լա Լա Լենդ» ֆիլմը։
Սակայն երբ «Լա Լա Լենդի» անձնակազմը բարձրացավ բեմ, միջոցառման պրոդյուսերներից մեկը արագորեն միջամտեց ու հայտնեց, որ տեղի է ունեցել սխալմունք, և «Լա Լա Լենդի» փոխարեն հաղթել է Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը» կինոնկարը:
Reuters–ի հաղորդմամբ, Բիթին պարզապես սխալ ծրար են տվել։
«Ես բացեցի այն ու կարդացի` «Էմմա Սթոուն, «Լա Լա Լենդ»», – նշել է Բիթին։
Մրցանակաբաշխության կազմակերպիչները ներողություն են խնդրել սխալի համար։ –0–

Загружается новость ... "Лево"