Ժամկետային զինծառայողների արձակուրդը կերկարի մինչև 30 օր՝ սահմանային և մինչև 21 օր՝ թիկունքային ծառայողների համար. նախագիծ

04.12.2025, 12:30
Սուրեն Պապիկյանի խոսքով՝   պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը 18 -ամսյա ժամկետի փոխարինումը ուժի մեջ մտնելուց հետո այստեղ փոփոխությունների կարիք կունենանք հստակեցման համար
Ժամկետային զինծառայողների արձակուրդը կերկարի մինչև 30 օր՝ սահմանային և մինչև 21 օր՝ թիկունքային ծառայողների համար. նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Մենք համատեղ ընդունել ենք օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր՝ թիկունքային զորամասերում ծառայող զինծառայողների համար և 30 օր՝ սահմանային ծառայություն իրականացնող զինծառայողների համար։

Այս մասին այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝   պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը 18 -ամսյա ժամկետի փոխարինումը ուժի մեջ մտնելուց հետո այստեղ փոփոխությունների կարիք կունենանք հստակեցման համար։

Նախարարը հիշեցրեց, որ նախորդ որոշումը ընդունված էր 2 տարվա ծառայության համար, այսինքն յուրաքանչյուր 6 ամիս ծառայության ընթացքում զինծառայողը կարող էր 7 կամ 10 օր արձակուրդ ունենալ։