Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար․ Մակրոնը երևանյան զբոսանքից տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել (ՎԻԴԵՈ)

04.05.2026, 12:39
Երևանում գտնվող  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել Instagram-յան իր էջում և հրապարակել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչ ջերմ են ընդունում նրան երևանցիները. ՎԻԴԵՈ
Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար․ Մակրոնը երևանյան զբոսանքից տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել Instagram-յան իր էջում և հրապարակել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչ ջերմ են ընդունում նրան երևանցիները։

Մակրոնը իր գրառման մեջ հայտնել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության ամրագրման մասին։ 

«Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում, մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև»,- գրել է Մակրոնը։ 

Նա նաև հայտնել է, որ շատ ուրախ է կրկին Հայաստանում գտնվելու համար և շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ 

Հիշեցնեք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։

Մակրոնը Հայաստան է այցելել մեկ անգամ՝ 2018 թվականի հոկտեմբերին, երբ նա Երևան էր ժամանել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ 

Գագաթնաժողովի մասին 

Գագաթնաժողովի հիմնական թեման ձևակերպված է որպես «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։ Օրակարգի շրջանակում մասնակիցները քննարկում են ժողովրդավարական կայունության ամրապնդման, տրանսպորտային և թվային կապի զարգացման, տնտեսական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ հարցեր։ 

Գագաթնաժողովի ծրագիրը ներառում է լիագումար նիստեր, կլոր սեղաններ և երկկողմ հանդիպումներ։ Արդյունքներով ակնկալվում են հայտարարություններ մամուլի համար։

Եվրոպական քաղաքական համայնքը ոչ պաշտոնական հարթակ է Եվրոպայի երկրների և գործընկերների միջև երկխոսության համար և չի նախատեսում իրավաբանորեն պարտադիր որոշումների ընդունում։