Թուրքիայի փոխնախագահը ժամանեց Երևան

04.05.2026, 10:35
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
Թուրքիայի փոխնախագահը ժամանեց Երևան

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Թուրքիայի փոխնախագահին դիմավորեց Հայաստանի Ազգյաին ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ 

Յըլմազը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ 

Գագաթնաժողովը կանցկացվի այսօր Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

Գագաթնաժողովի մասին

Գագաթնաժողովի հիմնական թեման ձևակերպված է որպես «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։ Օրակարգի շրջանակում մասնակիցները քննարկում են ժողովրդավարական կայունության ամրապնդման, տրանսպորտային և թվային կապի զարգացման, տնտեսական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ հարցեր։

Գագաթնաժողովի ծրագիրը ներառում է լիագումար նիստեր, կլոր սեղաններ և երկկողմ հանդիպումներ։ Արդյունքներով ակնկալվում են հայտարարություններ մամուլի համար։

Եվրոպական քաղաքական համայնքը ոչ պաշտոնական հարթակ է Եվրոպայի երկրների և գործընկերների միջև երկխոսության համար և չի նախատեսում իրավաբանորեն պարտադիր որոշումների ընդունում։