Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

27.05.2020, 18:34
Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի թիվ 8 պոլիկլինիկայում կորոնավիրուսի վարակման դեպքեր են գրանցվել: Այս լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանը:

Загружается новость ... "Лево"

Տնօրենը նշել է, որ երկու աշխատակից կա, որոնց մոտ հաստատվել է COVID 19-ը: Կան նաև մեկուսացվածներ, որոնք շփվել են այդ աշխատակիցների հետ: Արմինե Հարությունյանը չի ցանկացել հայտնել մեկուսացվածների թիվը՝ առաջարկելով այն ճշտել քաղաքապետարանի առողջապահության վարչությունից:

Պոլիկլինիկայում առկա COVID 19-ի պատճառով 14 օր կասեցվել են Էլեկտրասրտագրության (ԷԿԳ) կաբինետի աշխատանքները:

Աղբյուրի այս տեղեկության վերաբերյալ տնօրենը հավաստիացրել է, թե ծառայությունը կատարվում է այլ աշխատակիցների կողմից: Սակայն կաբինետի դռան վրա գրված է, որ այն 14 օր չի սպասարկելու քաղաքացիներին:

Հայաստանում մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած, 98-ը` մահվան ելքով: -0-