Չուբայսը հաստատել է, որ ամուսնացել է. հարսանիք չի արվել

23.01.2012, 19:52
Չուբայսը հաստատել է, որ ամուսնացել է. հարսանիք չի արվել

«Ռոսնանոյի» ղեկավար Անատոլի Չուբայսը հաստատել է, որ ամուսնացել է հեռուստահաղորդավար և ռեժիսոր Ավդոտիա Սմիռնովայի հետ:

«Մենք Դունյա Սմիռնովայի հետ իսկապես ամուսնացել ենք: Հարսանիք չենք արել, այլ պարզապես նշել ենք երկուսով: Շատ շնորհակալ ենք բոլորին, ով մեզ շնորհավորել է: Հուսով ենք ապրել սիրով և համերաշխ: Ինչն անկեղծորեն նաև ձեզ բոլորիդ ենք մաղթում»,- իր բլոգում գրել է «Ռոսնանոյի» ղեկավարը:

Անատոլի Չուբայսը և Ավդոտիա Սմիռնովան՝ խորհրդային գրող, «Բրեստի ամրոցը» վեպի հեղինակի թոռնուհին, ըստ ԶԼՄ-ների՝ ծանոթացել են դեռ 90-ականների սզկբին: Երկար ժամանակ նրանք ընկերություն էին անում:

Սմիռնովայի համար սա երկրորդ ամուսնությունն է, իսկ Չուբայսի համար՝ երրորդը: Նախորդ կնոջ հետ «Ռոսնանոյի» ղեկավարն ապրել է 22 տարի: -0-