Մոսկվայում բացվել է ՀԱՊԿ գագաթնաժողովը
05.09.2008,
17:18
Մոսկվայում բացվել է ՀԱՊԿ գագաթնաժողովը
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Մոսկվայում բացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը. Կրեմլի մեծ պալատում անցկացվում է Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը պալատի կանաչ հյուրասենյակում նիստից առաջ ողջունել է կազմակերպության անդամ-երկրներից յուրաքանչյուրի առաջնորդներին։ Կայացել է ՀԱՊԿ պետությունների Ռուսաստանի, Հայաստանի Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահների ոչ պաշտոնական շփումը։ --0--