Ուզբեկստանում ստեղծվելու է պարենային ցորենի «անձեռնմխելի պաշար»

22.04.2008, 15:23
Ուզբեկստանում ստեղծվելու է պարենային ցորենի «անձեռնմխելի պաշար»

Ուզբեկստանի կառավարությունը որոշում է ընդունել պարենային ցորենի «անձեռնմխելի պաշարի» ապահովագրական հիմնադրամ ստեղծելու մասին, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հաղորդեց Ուզբեկստանի կառավարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով, հիմնադրամը ստեղծվելու է պետական ռեսուրսներից պարենային ցորենի նպատակային օգտագործման համար և ներքին սպառման շուկան գների համաշխարհային տատանումից պաշտպանելու համար։

Հանրապետթույան պետական վիճակագրական ծառայության տվյալներով, Ուզբեկստանում պարենային ցորենի ներքին պահանջարկը կազմում է շուրջ 4 մլն. տոննա, իսկ, ի նկատի ունենալով, ապահովագրական պաշարները՝ 5 մլն. տոննա։--0—