Ուրբաթ Վրաստանում արտակարգ իրավիճակը կարող է չեղյալ համարվել

09.11.2007, 15:45
Ուրբաթ Վրաստանում արտակարգ իրավիճակը կարող է չեղյալ համարվել

Ուրբաթ Վրաստանում արտակարգ իրավիճակը կարող է չեղյալ համարվել, որը հայտարարվել էր չորեքշաբթի երեկոյան՝ ոստիկանության և ցուցարարների միջև ընդհարումների ժամանակ։

Խորհրդարանում նոյեմբերի 9-ի օրակարգում չկա արտակարգ իրավիճակի հայտարարման մասին նախագահական դեկրետի հաստատման մասին հարցը։

 «Այսօր լրանում է արտակարգ իրավիճակի հայտարարման մասին դեկրետի ստորագրման 48 ժամը։ Նախօրեին Վրաստանի նախագահը հեռուստատեսային ուղերձում ասել է, որ, հնարավոր է, որ անհրաժեշտ չլինի խորհրդարանի համաձայնությունը և արտակարգ իրավիճակը չեղյալ համարվի», - «ՌԻԱ Նովոստիին» է հայտարարել խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Մադոնա Նոզաձեն։

Նրա խոսքերով, այս րոպեներին խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն և ընդդիմության առաջնորդները գտնվում են առաջնորդարանում և հանդիպում են Վրաստանի կաթողիկոսին։

Ուրբաթ ընդդիմության ներկայացուցիչները և խոսնակը ծրագրում են քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները և 2008 թ.-ի հունվարի 5-ին կայանալիք արտահարթ նախագահական ընտրություններին առնչվող հարցեր։-0-