Ռուսաստանի մարզերից, ԱՊՀ երկրներից և արտասահմանից ժամանած պատվիրակությունները Մոսկվա կայցելեն Քաղաքի օրը նշելու

27.08.2007, 14:20
Ռուսաստանի մարզերից, ԱՊՀ երկրներից և արտասահմանից ժամանած պատվիրակությունները Մոսկվա կայցելեն Քաղաքի օրը նշելու

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության մարզերից, Բելառուսից, ԱՊՀ երկրներից, Բալթիկայից և հեռավոր արտերկրից ժամանած պատվիրակությունները սեպտեմբերի 1-ին մասնակցելու են Քաղաքի օրվա տոնակատարություններին, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են Մոսկվայի քաղաքապետարանից։

«Սպասվում է Ռուսաստանի մարզերի, Բելառուսի, ԱՊՀ և Բալթյան երկրների, Գերմանիայի, Ավստրիայի, ԱՄՆ, Հունաստանի, Լեհաստանի, Չինաստանի, Կուբայի, Հնդկաստանի, Անգլիայի և մի շարք այլ պետությունների պատվիրակությունների ժամանումը»,- նշել են քաղաքապետարանում։

Պատվիրակությունների ծրագիրը հաշվարկված է սեպտեմբերի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանք կայցելեն ՀՑԿ-ի (Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոն) «Պարող շատրվաններ» շոուն, «Ցարիցինո» թանգարան-արգելանոցը։

Պատվիրակությունները նաև կմասնակցեն «Քաղաքները երեխաների համար» միջազգային խորհրդաժողովին։  «Քաղաքները երեխաների համար» ծրագիրը նախատեսում է անցկացնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և քաղաքային կրթության իշխանությունների համատեղ աշխատանք՝ մինչև 18 տարեկան երեխաների համար առավել լավ կենսապայմաններ ապահովելու նպատակով» --0—