Սևանա լճի մակարդակը, նախորդ օրվա համեմատ, բարձրացել է 2սմ-ով․ Հայպետհիդրոմետի տնօրեն
12.06.2026,
12:46
Երեկվա հորդառատ տեղումներն իրենց կնիքը թողեցին ջրային ռեսուրսի վրա, հայտնել է Հայպետհիդրոմետի տնօրեն Լևոն Ազիզյանը
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սևանա լճի մակարդակը, նախորդ օրվա համեմատ, բարձրացել է 2սմ-ով, հայտարարել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Երեկվա հորդառատ տեղումներն իրենց կնիքը թողեցին ջրային ռեսուրսների վրա. Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով, Սևանա լճի մակարդակը, նախորդ օրվա համեմատ, բարձրացել է 2սմ-ով», - գրել է Ազիզիյանը Facebook-յան իր էջում։

