Սովորողները կգնան դպրոց. ԿԳՄՍ նախարարը հայտնել է, թե երբ կվեսկսվեն դասերը

10.08.2020, 17:57
Սովորողները կգնան դպրոց. ԿԳՄՍ նախարարը հայտնել է, թե երբ կվեսկսվեն դասերը

Սովորողները կգնան դպրոց. ԿԳՄՍ նախարարը հայտնել է, թե երբ կվեսկսվեն դասերը

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Սովորողները կգնան դպրոց: Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Загружается новость ... "Лево"

«Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում»,- նշել է նախարարը:

Նա, մասնավորապես, հայտնել է, որ պարետատունը, իրենց մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին:

«Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին:

Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառելով մեդիասադրանքները»,- նշել է Հարությունյանը: 



Հեռավար ուսուցումը արտակարգ դրության ժամանակ

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված 2020թ.-ի մարտի 13-ից դպրոցականանները փաստացիորեն չեն այցելել դպրոց, իսկ մարտի 16-ից իշխանությունները երկրում սահմանեցին արտակարգ դրություն: Որոշ ժամանակ անց ԿԳՄՍ նախարարության ջանքերով կազմակերպվում է հեռավար ուսուցման ձևաչափ տարբեր առցանց հարթակների միջոցով: Սակայն դպրոցականների մոտ 20 տոկոսին չի հաջողվում ներգրավվել հեռավար ուսուցման համակարգի մեջ, մասնավորապես, տեխնիկական պատճառներով (հավելվածների բացակայություն, ինտերնետի խափանում և այլն):

Կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որը հայտարարման օրից երկարաձգվել է 4 անգամ: Այդպիսով, հուլիսի 13-ի կառավարության որոշման համաձայն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև օգոստոսի 12-ը, ժամը 17:00-ն:

Օգոստոսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40433 դեպք, որոնցից 32616-ն` առողջացած, 796-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 176354 թեստավորում: -0-