ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ահաբեկությունների սպառնալիքներ գոյություն ունեն, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չորեքշաբթի ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը։
Ավելի վաղ «Ահաբեկչության գլոբալ վարկանիշ 2015» զեկույցում նշվել էր, որ Հայաստանն ահաբեկչական սպառնալիքների տեսանկյունից ամենաանվտանգ երկրների շարքում է>>
«Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ ստեղծվել է լարված իրավիճակ, և մենք չենք կարող բացառել ահաբեկչական սպառնալիքների հավանականությունը և մեր երկրում»,– նշեց Հովսեփյանը։
Հայաստանի ԱԱԾ–ն հայտնել է հանցավոր խմբի ձերբակալության մանրամասները և հրապարակել ղեկավարի անունը>>
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգությունը չորեքշաբթւ հաղորդում է տարածել, որ ԱԱԾ ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։
Հաղորդման համաձայն, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը 2015 թվականին ժամանել է Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն:
Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում նոյեմբերի 25–ին հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ: -0-