ԱԱԾ–ն հրապարակել է Երևանում հանցավոր խմբի ղեկավարի անունը
25.11.2015,
11:51
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ:

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արկմենիա/. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ, հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։
2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանել է Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:
Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում նոյեմբերի 25–ին հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ:

Խուզարկության պահին առանձնատանն Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբավորման 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով (հանցավոր խմբավորման ստեղծում և մասնակցություն) և 235–րդ հոդվածի 3-րդ մասով (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից զենքի անօրինական ձեռքբերումը, պահումը, իրացումը, փոխադրումը կամ կրումը), կատարվում է նախաքննություն:
Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: -0-