«Պանիր չանախ» և «Պանիր լոռի» արտադրատեսակները համարվել են վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ

02.09.2025, 17:07
Չանախ և Լոռի պանրի արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով չեն համապատասխանել սահմանված նորմերին
«Պանիր  չանախ» և «Պանիր  լոռի»  արտադրատեսակները համարվել են վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Չանախ և Լոռի պանրի արտադրությունը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով չեն համապատասխանել սահմանված նորմերին։

Ինչպես հայտնում է ՍԱՏՄ-ն, ՍԱՏՄ տեսուչները «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացվող ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր մանրէաբանական փորձաքննության:

Հետազոտության արդյունքներով՝ «Պանիր չանախ» և «Պանիր լոռի» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջներին, ուստի համարվում են վտանգավոր սննդամթերք:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, դադարեցվել է, հայտնաբերված խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։

Վերահսկիչի կողմից տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։

Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում