«Նովոստի–Արմենիա»–ն արժանացել է Armenia Digital Awards 2025-ի չորս մրցանակի

14.11.2025, 13:19
«Նովոստի–Արմենիա»–ն արժանացել է չորս մրցանակի Armenia Digital Awards 2025-ի երկու անվանակարգերում
«Նովոստի–Արմենիա»–ն արժանացել է Armenia Digital Awards 2025-ի չորս մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալությունն արժանացել է չորս մրցանակի Armenia Digital Awards 2025 հեղինակավոր մրցույթի երկու անվանակարգերում։

Best Digital Creativity անվանակարգում գործակալությունն արժանացել է «ոսկու»՝ Shortreads նախագծի համար և «բրոնզի»՝ «Լավ լուրեր» նախագծի համար։

Best Telegram Channel անվանակարգում «Новости-Армения» տելեգրամյան ալիքն արժանացել է «արծաթի», իսկ «ЕреваныЧ» ալիքը՝ «բրոնզի»։

«Մեզ համար այս մրցանակները հատկապես կարևոր են․ անսահման հաճելի է ստանալ դրանք գործակալության 20-ամյակի նախաշեմին, որը նշելու ենք դեկտեմբերի 8-ին։ Սա ճանաչում է ոչ միայն մեր ճանապարհի, այլև թիմի, որն ամեն օր ապացուցում է, որ դասական լրագրությունն ու ժամանակակից թվային ձևաչափերը կարող են ոչ միայն համատեղ գոյություն ունենալ, այլև ուժեղացնել միմյանց։ Մենք զարգացնում ենք նախագծեր, որոնք տեղեկատվությունը դարձնում են ավելի մոտ, կարճ և բարի՝ Shortreads կարճ տեքստերից մինչև դրական «Լավ լուրեր»», — նշել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» տնօրեն Գալինա Դավիդյանը։

Մրցանակի համակազմակերպիչը, E-Commerce & Digital Marketing Association–ի հիմնադիր Եվգենի Միշչենկոն ընդգծել է, որ այս տարի հաղթողներին առաջին անգամ որոշել է միջազգային մասնագիտական ժյուրին։

«Յոթ երկրների փորձագետները գնահատել են շուրջ 800 հայտ՝ մեդիայից և բլոգերից մինչև կորպորատիվ կայքեր և e-commerce։ NewsArmenia Shortreads–ի և «Լավ լուրեր»–ի նման նախագծերը վկայում են այն մասին, որ Հայաստանում թվային լրագրության նոր սերունդ ունի», — նշել է նա «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալության մասին

«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալությունը գործում է մեդիա շուկայում 2005 թվականից և ներառված է հայկական տեղեկատվական դաշտի առաջատարների շարքում։ Հրատարակությունը մշտապես զբաղեցնում է բարձր դիրքեր երկրի ամենամեջբերվող ԶԼՄ-ների թվում, իսկ կայքը տարեկան ունենում է ավելի քան 10 միլիոն դիտում

Սոցցանցերում գործակալությունն ունի ավելի քան 100 հազար հետևորդ Facebook-ում՝ օրական 200 հազարից ավելի ընդգրկումով։ Ակտիվ զարգանում են YouTube ալիքները՝ Novosti-Armenia, Novosti-Armenia Stories, ինչպես նաև Հայաստանում ամենամեծ թեմատիկ Telegram-ալիքների ցանցը։

Armenia Digital Awards-ի մասին

Armenia Digital Awards–ն ազգային մրցանակ է թվային հաղորդակցության, տեխնոլոգիաների և մեդիայի ոլորտում, որը ստեղծվել է՝ նպատակ ունենալով նշել հայկական ընկերությունների, բրենդների և մասնագետների հաջողությունները թվային տրանսֆորմացիայի ոլորտում։

Մրցանակն ընդգրկում է ուղղությունների լայն շրջանակ՝ digital-մարկետինգից, վեբ-դիզայնից և կոնտենտ-նախագծերից մինչև fintech, e-commerce և մեդիա նորարարություններ։ Մրցույթի հիմնական առաքելությունն է խթանել որակի և նորարարությունների մշակույթը հայկական թվային միջավայրում, խրախուսել լավագույն պրակտիկաները և բարձրացնել տեղական նախագծերի մրցունակությունը միջազգային մակարդակում։

Առաջին մրցանակաբաշխությունը կայացել է Երևանում 2024 թվականի սեպտեմբերի 27-ին՝ միավորելով առաջատար IT-ընկերությունների, գործակալությունների, մեդիայի և ստեղծարար ոլորտի ներկայացուցիչներին։

дипломы ами Armenia Digital Awards 2025