«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է հատուկ նախագիծ` «Անտիկորոնավիրուս»

23.03.2020, 17:06
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է հատուկ նախագիծ` «Անտիկորոնավիրուս»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է հատուկ նախագիծ` «Անտիկորոնավիրուս»

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է հատուկ նախագիծ` «Անտիկորոնավիրուս», որի շնորհիվ մեր ընթերցողները ոչ միայն չեն ձանձրանա կորոնավիրուսի պատճառով այս դժվարին ժամանակաշրջանում, այլև կծանոթանան օգտակար տեղեկատվությանը, որը պարբերաբար թարմացվելու է և համալրվելու։

Պատրաստել ենք գրքերի, ֆիլմերի, վիդեոխաղերի, բաղադրատոմսերի շատ հետաքրքիր շարք։

Զինվում ենք համբերությամբ, զբաղվում ենք ինքնակրթմամբ, ցրում վատ մտքերն ու անցկացնում օգտակար ժամանակ։

Բարի ժամանց և առողջություն բոլորին։-0-