Նիկոլ Փաշինյան. «Աշտարակ կաթի» 300 աշխատողի նկատմամբ 3-5 ամսվա աշխատավարձի պարտք կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

05.12.2016, 17:16
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «դրամատիկ» է անվանել «Աշտարակ կաթ» ընկերությունում տեղի ունեցող իրադարձությունները:
Նիկոլ Փաշինյան. «Աշտարակ կաթի» 300 աշխատողի նկատմամբ 3-5 ամսվա աշխատավարձի պարտք կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «դրամատիկ» է անվանել «Աշտարակ կաթ» ընկերությունում տեղի ունեցող իրադարձությունները, ասել է նա ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում։

Նա ողջունել է այդ ընկերությունում հավատարմագրային կառավարման պայմանագրի և վերագործարկման գործընթացներ են ընթանում, և խոսվում է գյուղացիների` մթերված կաթի դիմաց ունեցած պարտքը մարելու մասին։

«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում >>

Նշելով, որ ընկերության 300 աշխատողի նկատմամբ 3-5 ասմվա աշխատավարձի պարտք կա, Փաշինյանը հորդորել է կառավարությանն ուշադրության կենտրոնում պահել այդ հարցը, ավելացնելով, որ ինքը նույնպես խորհրդատվություններ կունենա կառավարության անդամների հետ։

Հարկ է, որ կառ հաշվի առնի, որ այդ մարդիկ ունեն հարկային պարտավորություններ, ընտանիք պահելու խնդիր, և հարկ է անել առավելագույնը` նրանց իրավունքները լիարժեք պաշտպանելու համար։ -0-