Նախագահ. Հայաստանին անհրաժեշտ են արագացված զարգացում և տնտեսական աճի նոր շեշտադրումներ
22.12.2016,
20:51
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից հինգշաբթի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել:
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից հինգշաբթի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և 2017 թվականին մաղթել հաջողություններ:
«Ձեռներեցները յուրաքանչյուր հասարակության ամենաաշխույժ խավերից մեկն են: Մենք ձեռնարկատիրության հաջող աշխատանքով ենք ստեղծում նոր աշխատատեղեր, նոր ապրանքներ և նոր ծառայություններ: Գործարարության ամենաանհրաժեշտ նախապայմանն է անհատական նախաձեռնությունը: Դուք արդեն իսկ առանձնացել եք Հայաստանում ձեր ծավալած գործունեությամբ, ուստի և ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքը պետք է լինի իշխանությունների ուշադրության կենտրոնում»,– ընդգծել է Սարգսյանը։
Նախագահի խոսքով, հենց այս տրամաբանությամբ է սկսել իր աշխատանքներն արդեն հարյուր օրը բոլորած նոր կառավարությունը: Գալիք տարվա և ապագայի համար նախագահը մաղթել է, որ կառավարության և ձեռներեցների համագործակցությունը ամրապնդվի ավելի բարձր մակարդակի վստահությամբ:
«Անշուշտ, վստահությունը չափելի միավորներ չունի: Այնուամենայնիվ, բոլորս մեր առօրյայից անգամ գիտենք, որ առանց վստահության որևէ նոր գործ իրականություն դառնալ չի կարող: Այն իրագործելու համար անհրաժեշտ է բազմաթիվ անհատների և կազմակերպությունների համատեղ ջանք: Մեր կառավարությունը հնարավորություն է ընձեռում բոլորիս արդյունավետ համագործակցության նոր հիմքեր դնել՝ հանուն մեր ապագա զարգացման: Այս առումով ես ակնկալում եմ, որ կառավարությունը մատուցելու է որակյալ ծառայություն՝ լինելով ձեր վստահելի գործընկերը»,– ասել է պետության ղեկավարը։
Նախագահի խոսքով, վերջին տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ էապես փոխվել է Հայաստանի արտաքին տնտեսական միջավայրը: Այդ աշխատանքի արդյունքում փոխվել են տնտեսական աճ ապահովող գործոնները:
«Սակայն, պետք է նշեմ, որ որոշ արտաքին մարտահրավերներ ի հայտ են եկել և զարգացել են շատ ավելի արագ, քան մենք հասցրել ենք դրանց հարմարվել: Մի բան ակնհայտ է՝ մեզ անհրաժեշտ է զարգացման արագընթաց աճ: Իսկ դա, իր հերթին, անհրաժեշտ է դարձնում տնտեսական զարգացման նոր շեշտադրումների որդեգրումը»,– ասել է նա։
Նախագահը նշել է նաև, որ ռեսուրսների արտաքին ներհոսքի նվազման պայմաններում գերակա է դարձել արտահանման միջոցով տնտեսական աճի խթանումը: Առաջին քայլերն այդ ուղղությամբ արվել են արտահանմանն ուղղված քաղաքականության նախաձեռնմամբ:
Ըստ նրա, 2015-2016թթ-ի արդեն եղած տվյալներից կարելի է եզրակացնել, որ տնտեսությունն ունի որոշակի ներուժ՝ այդ ուղղությամբ զարգանալու համար: Արտահանման և ներմուծման հարաբերակցության 2016թ-ի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշները թույլ են տալիս պնդելու, որ արտահանումը պետք է լինի այն շարժիչ ուժը, որ կապահովի հետագա արագընթաց տնտեսական աճը:
Այս ուղղությամբ, ինչպես նշել է նախագահը, սակայն, հարկ է աշխատել, և չապավինել միայն պետության ռեսուրսներին: Կարևորագույն խնդիր է մասնավոր հատվածի ներուժի ամբողջական բացահայտումը՝ կառավարության կողմից որդեգրված պետականի և մասնավորի գործակցության բոլոր հնարավոր ձևաչափերի օգտագործմամբ:
Այս համատեքստում երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության մուտքը Եվրասիական տնտեսական միություն դյուրացրեց ապրանքների և ծառայությունների շարժն ավելի քան 180 մլն բնակիչ ունեցող շուկայում: Սակայն, չնայած ակնհայտ առաջընթացին, դեռևս շատ անելիք կա Հայաստանի արտահանման ներուժն ամբողջովին օգտագործելու համար:
«Մեր գործարարներն ու պետական մարմինները միասին՝ ձեռք ձեռքի տված՝ կարող են լուծումներ գտնել մեր առջև ծառացած խնդիրների համար: Այստեղ ոչ միայն մեր պաշտոնյաների նախանձախնդիր և հետևողական վարքն է անհրաժեշտ, այլ նաև գործարարի ստեղծագործական միտքը: Մենք միասին պետք է առաջ քաշենք նոր գաղափարներ, իրականացնենք նոր շուկաների ուսումնասիրություն, ագրեսիվորեն թիրախավորենք այդ նոր շուկաները: Այստեղ, երևի, ամենաընդունելին է «ագրեսիվ» բառի օգտագործումը՝ ուրիշ տեղ ագրեսիվությունն օգուտ չի տալիս», – ավելացրել է Սարգսյանը։
Որպես օրինակ նա ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդեն ձևավորված դեղամիջոցների միասնական շուկան, որը լայն հնարավորություն է ստեղծում այդ ոլորտի հայկական ձեռնարկությունների՝ հատկապես Պատշաճ արտադրական պրակտիկա ունեցողների համար:
«Այժմ հարկավոր է, որ մեր արտադրողները խիստ առարկայական, հստակ խնդիրներ բարձրացնեն մեր կառավարության համապատասխան օղակների առջև, որպեսզի վերջիններս էլ աջակցեն հայկական արտադրանքի առաջխաղացմանն այդ ընդհանուր շուկայում: Ասածս կարևոր է ոչ միայն այս ապրանքատեսակի և այս շուկայի համար: Նմանատիպ հեռանկարները և հնարավորությունները բազմաթիվ են, ընդ որում, ոչ միայն ԵԱՏՄ-ում, այլև այլ տարածաշրջաններում»,– ընդգծել է նա։
Սարգսյանն առաջնահերթ է համարել ամրապնդել կառավարության և գործարար համայնքի փոխվստահությունը՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը:
«Հարկ է միասնական ջանքերի համադրմամբ նոր հեռանկարներ բացել մեր երկրի համար: Վստահ եմ, որ գալիք մի քանի տարիները մեզ համար բեկումնային են լինելու: Ես ինքս լավատես եմ և ակնկալում եմ, որ դուք էլ լավատեսությամբ տոգորված աշխատելու եք հանուն մեր ընդհանուր ապագայի»,– նշվում է նախագահի խոսքում։
Ամփոփելով խոսքը` Սերժ Սարգսյանը սրտանց շնորհավորել է բոլորին Ամանորի կապակցությամբ`առաջին հերթին, մաղթելով քաջառողջություն և երջանկություն: «Ձեր ընտանիքներին մաղթում եմ արևշատություն և խաղաղություն: Ձեր ձեռնարկներին մաղթում եմ հաջողություն, ձեր կազմակերպություններին՝ համերաշխություն և, որ շատ կարևոր է, կայուն շահութաբերություն: Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը մեր ընդհանուրի հաջողությունն է»,– հավելել է նա։ -0-