Մահացել է Հայաստանի վաստակավոր ռեժիսոր Հենրիխ Մարգարյանը

06.07.2017, 16:38
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հենրիխ Մարգարյանն է մահացել նախօրեին կյանքի 92–րդ տարում։
Մահացել է Հայաստանի վաստակավոր ռեժիսոր Հենրիխ Մարգարյանը
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հենրիխ Մարգարյանն է մահացել նախօրեին կյանքի 92–րդ տարում։ Այդ մասին հինգշաբթի հայտնել է Հայաստանի մշակույթի նախարարությունը։

Մարգարյանը տասնյակ խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է, որոնց թվում է «Մսյե Ժակը և այլք», «Եղիշե Չարենց», «Նվագախմբի տղաները», «Դեղատունը խաչմերուկում»։

Ռեժիսորը ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 17–ին Գյումրում, իսկ 1951 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ Մարգարյանը 1955 թվականից «Արմենֆիլմի» ռեժիսոր է եղել և ավելի քան 30 տարի ղեկավարել է «Արմենֆիլմին» կից կինադերասանի դպրոց–ստուդիան։ -0-