Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 424-ի
29.03.2020,
11:15
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 424-ի
ԵՐԵՎԱՆ 29 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 424 դեպք, 30-ն առողջացել են, 3-ը՝ մահացել
Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։-0-