Ժամանակավորապես կասեցվել է «Երևան Մոլ»-ի և 46 տնտեսվարողի գործունեությունը

03.06.2020, 18:15
Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է «Երևան Մոլ»-ի և 46 տնտեսվարողի գործունեությունը
Ժամանակավորապես կասեցվել է «Երևան Մոլ»-ի և 46 տնտեսվարողի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Պարետի նոր որոշմամբ Հայաստանի մայրաքաղաքում և մի շարք մարզերում կասեցվել է 47 տնտեսվարող սուբյեկտների գործունեություն: Պարետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

Загружается новость ... "Лево"

Նշենք, որ կասեցվել է նաև Երևանի «Երևան մոլ» առտևրի կենտրոնի գործունեությունը:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 27-ի N 531-Ա, N 532-Ա, N 533-Ա, N 535-Ա, N 536-Ա, N 537-Ա, N 538-Ա, N 540-Ա, N 541-Ա և N 542-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հունիսի 2-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1.      24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Տիգրան Ղազարյան», Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Քասախի կիրճ 10 (ՀՎՀՀ 54674424).

2) «Պասկալ և Դիոդատո» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ-Աբովյան խճ. 12/1 (ՀՎՀՀ 0500672).

3) Ա/Ձ «Ռաֆիկ Ավետիսյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, երևանյան խճ.

4) Ա/Ձ «Արամ Մաշինյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մաշտոցի 8 (ՀՎՀՀ 74369399).

5) Ա/Ձ «Անուշ Անտոնյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մանուշյան 4/1 (ՀՎՀՀ 49645284).

6) «Տալվորի» ԱԿ, Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ (ՀՎՀՀ 04706674).

7) Ա/Ձ «Հարություն Հովհաննիսյան», Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Շահումյան 22/2 (ՀՎՀՀ 77401789).

8) Ա/Ձ «Էմմա Ազիզբեկյան», Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Հովք բնակավայր (ՀՎՀՀ23248294).

9) Ա/Ձ «Գագիկ Վարդանյան», Սյունիքի մարզ, ք. Կապան, Շահումյան փ., 32/1 (ՀՎՀՀ 78659302).

10) Ա/Ձ «Կարմեն Ստեփանյան», Սյունիքի մարզ, Գորիս-Երևան մայրուղի, Շինուհայրի խճուղի 3ա (ՀՎՀՀ 77941534).

11) Ա/Ձ «Սամվել Բաբայան», Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Որոտան 1ա (ՀՎՀՀ 79809486).

12) Ա/Ձ «Մելիքսեթ Ասատրյան», Արարատի մարզ, գ. Մրգավետ, Երևանյան խճ. 45/1 (ՀՎՀՀ 47700587).

13) Ա/Ձ «Սոֆիկ Բայրամյան», Արարատի մարզ, գ. Այնթապ, Երևան-Արտաշատ խճ. (ՀՎՀՀ 47789282).

14) Ա/Ձ «Ահարոն Պողոսյան», Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Գ. Զիրոյան 3 (ՀՎՀՀ 74339134).

15) «Աշոտ» ՍՊԸ, Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք (ՀՎՀՀ 08202317).

16) Ա/Ձ «Մարտին Տոնոյան», Գեղարքունիքի մարզ, գ. Ներքին Գետաշեն, անտառմիության տաղավար (ՀՎՀՀ 74311403).

17) Ա/Ձ «Արտակ Ղազարյան», Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թումանյան 8/8 (ՀՎՀՀ 06925554). 

18) Ա/Ձ «Արման Սեդրակյան», Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տ. Մեծի 30/1 (ՀՎՀՀ 66943006).

19) «Բի էյջ քոմփանի» ՍՊԸ, Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան 54 (ՀՎՀՀ 00105033).

20)Ա/Ձ «Մհեր Հուսիկյան», Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Ֆիդայինների 31 (ՀՎՀՀ 40554314).

21) Ա/Ձ «Նարինե Դավթյան», Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, Չարենցի 21 (ՀՎՀՀ 40575906).

22)Ա/Ձ «Սամվել Փուրտոյան», Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր (ՀՎՀՀ 27939731).

23)Ա/Ձ «Իվանով Իվան», Կոտայքի մարզ, գ. Արզնի (ՀՎՀՀ 43109614).

24)«Հին Ջրվեժ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, Ջրվեժ 17 փող., 2/1 (ՀՎՀՀ 02708791).

25)Ա/Ձ «Անահիտ Ավոյան», Կոտայքի մարզ, Ջրվեժ 14 փող., 1 փակ. 2 (ՀՎՀՀ 25305015).

26)Ա/Ձ «Համլետ Էլոյան», Կոտայքի մարզ, Ջրվեժ 15/13 (ՀՎՀՀ 83163987).

27) «Հաս Սուսաննա» ՍՊԸ, Կոտայքի մարզ, Ջրվեժ, Ջրվեժ-Գառնի մայրուղի (ՀՎՀՀ 03511728). 28)Ա/Ձ «Կիմա Իսպիրյան», ք. Երևան Կոմիտաս 61-ի դիմաց (ՀՎՀՀ 35055273).

29)Ա/Ձ «Արմիդա Ղավալբաբունց», ք. Երևան, Սեբաստիա 123 (ՀՎՀՀ 27971328).

30) Ա/Ձ «Արթուր Դավթյան, ք. Երևան, Արարատյան 1-ին զանգված, 17/5 (ՀՎՀՀ 27937659). 

31) Ա/Ձ «Արմեն Վերդյան, ք. Երևան, Զ. Անդրանիկի 1/2 կրպակաշար (ՀՎՀՀ 32407638). 

32)Ա/Ձ «Մարգարիտա Ամիրջանյան, ք. Երևան, Բաբաջանյան 2/2 (ՀՎՀՀ 27912066).

33)Ա/Ձ «Լյուսյա Գևորգյան, ք. Երևան, Տիչինա 38 տան դիմաց (ՀՎՀՀ 20098602).

34)Ա/Ձ «Անդրանիկ Գրիգորյան, ք. Երևան, Անդրանիկի 74 (ՀՎՀՀ 27975276).

35)Ա/Ձ «Արայիկ Մարտիրոսյան, ք. Երևան, Անդրանիկի փող., այգի Չինարի (ՀՎՀՀ 27983137).

36) Ռոյալ Ռեջենտ ՍՊԸ, ք. Երևան, Արշակունյաց 34/3 (ՀՎՀՀ 02619621).

37)Երևան Մոլ ՍՊԸ, ք. Երևան, Արշակունյաց 34/3 (ՀՎՀՀ 02241851).

38) Ա/Ձ «Սամվել Մամիկոնյան, ք. Երևան, Արշակունյաց 34/3, 2 (ՀՎՀՀ 88405601).

39) Պիցցա Տաշիր ՍՊԸ, ք. Երևան, Արշակունյաց 34/3 (ՀՎՀՀ 07203388).

40)Նատվիկ ՍՊԸ, ք. Երևան, Արշակունյաց 34/3 (ՀՎՀՀ 02632378).

41) Կլասիկ Բուրգեր ՍՊԸ, ք. Երևան Արշակունյաց 34/3 F 4 (ՀՎՀՀ 01254648).

42)Ա/Ձ «Արամ Ջուլֆալակյան, ք. Երևան, Արշակունյաց 34/3 2, (ՀՎՀՀ 37472218).

43)Ա/Ձ «Թամարա Գալստյան, ք. Երևան, Արշակունյաց 59/2, (ՀՎՀՀ 40031489).

44)Ա/Ձ «Դավիթ Առաքելյան, ք. Երևան, Շիրակի 11, (ՀՎՀՀ 44812315).

45)Ա/Ձ «Սվետլանա Խալաթյան, ք. Երևան, Թևոսյան 36, (ՀՎՀՀ 21313429).

46)Անառիկ Կաղզվան ՍՊԸ, (ք. Երևան, Հովհաննիսյան փ. 24/1, ՀՎՀՀ 00814301).

47)Արտ Լայթ ՍՊԸ, ք. Երևան, Բագրևանդ թաղ. 98 (ՀՎՀՀ 00900851)»,- նշվում է որոշման մեջ:

Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առողջացած, 170-ը` մահվան ելքով:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերը:-0-