Հունիսի 20–ից երթևեկի մասշտաբային փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում․ այն կանդրադառնա մի շարք ավտոբուսային երթուղիներին

16.06.2025, 15:31
Երևանի կենտրոնում նախատեսված երթևեկի մասշտաբային փոփոխությունը կանդրադառնա մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներին
Հունիսի 20–ից երթևեկի մասշտաբային փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում․ այն կանդրադառնա մի շարք ավտոբուսային երթուղիներին

ԵՐԵՎԱՆ, 166 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով:

  • Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ - Մաշտոցի պողոտայի թունել - «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Խորենացու - Բեյրութի – Արգիշտիի փողոցներ - «Հաղթանակի» կամուրջ երթուղով, հակառակ ուղղությունը՝ «Հաղթանակի» կամուրջ – Արգիշտիի - Իտալիայի – Խորենացու փողոցներ - Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ:

Նշված փոփոխությունով պայմանավորված՝ այդ ճանապարհահատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ: 

  • Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց և Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկներում հասարակական տրանսպորտը, որը երթևեկելու է առաջին գոտիով, կկարողանա երթևեկել առաջին գոտուց «ուղիղ և ձախ» ուղղություններով, ինչը կկարգավորվի այդ գոտու համար առանձին տեղադրված լուսացույցով. փորձնական տարբերակով կկիրառվի «BUS» գրությամբ լուսացույց:
  • Մաշտոցի պողտայից դեպի Ամիրյան փողոցի և դեպի Խորենացու փողոցի խաչմերուկներ, Մաշտոցի պողոտայի վերջնամասում կարգելվի այլ մեքենաների մուտքը և կանգառը:

Մաշտոցի պողոտայից աջ շրջադարձը դեպի Ամիրյան փողոց՝ Սարյան փողոցի ուղղությամբ և Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից աջ շրջադարձը դեպի Սարյան փողոց կթույլատրվի միայն երկրորդ երթևեկելի գոտուց:

  • Միաժամանակ Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում՝ «Հաղթանակի» կամրջից եկող ուղղությամբ կվերականգնվի աջ լրացուցիչ սեկցիան:

Հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կապամոնտաժվի Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ:

  • Խորենացու փողոցում՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Խորենացու – Բեյրութի փողոցների խաչմերուկ երկու ուղղությամբ առաջին երթևեկելի գոտիները կառանձնացվեն հասարակական տրանսպորտի համար. կարգելվի նշված ճանապարհահատվածում մեքենաների կանգառը և կկազմակերպվեն հասարակական տարնսպորտի կանգառի կետեր:

Բեյրութի փողոցում երկրորդ երթևեկելի գոտին կառանաձնացվի հասարակական տրանսպորտի համար:

Իտալիայի փողոցում ձախ եզրային երթևեկելի գոտին կառանաձնացվի հասարակական տրանսպորտի համար:

Երթուղու փոփոխությունը կանդրադառնա՝ հ.1, 5, 23, 27, 33, 34, 36, 43, 47, 67, 77 և 100 ավտոբուսային երթուղիների և հ. 24 և 75 միկրոավտոբուսային երթուղիների հետագծի վրա: