ՀՀ որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

18.10.2016, 10:39
Հոկտեմբերի 18-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքի որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են
ՀՀ որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 18-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքի որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Երևան-Սևան ավտոճանապարհի 25-30 կմ-ը Սիսիան-Զանգեր, Գորիս-Շինուհայր, Դիլիջան-Սևան (թունելի սկզբնամաս) ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Ըստ հաղորդման, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Ամասիա գյուղում, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր և Վանաձոր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը կբացվի օրվա երկրորդ կեսից, իրականացվում են մաքրման աշխատանքներ, հայտնում է մամուլի ծառայությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին։ -0-