ՀՀ վարչապետը հայտնել է Հայաստանի կառավարության առաջնային խնդիրը
04.12.2016,
11:16
Կառավարության համար առաջնային խնդիրը հասարակության հետ հետադարձ կապի ապահովումն է:
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կառավարության համար առաջնային խնդիրը հասարակության հետ հետադարձ կապի ապահովումն է, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նախօրեին հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) կազմակերպած քննարկման ընթացքում:
Կարապետյանն ընդգրկեց, որ կառավարության կամ վարչապետի համար հասարակական բոլոր ոլորտները առաջնային են և անտեղի համարեց ասել, որ կառավարությունն իր ուշադրությունը հղում է ինչ-որ կոնկրետ ոկորտի զարգացման վրա:
«Վարչապետի աշխատանքը բավական հետաքրքիր է, և բոլոր հարցերը նրա համար առաջնային են: Չի կարելի պնդել, որ մեզ համար առաջնային է ՏՏ միջավայը, իսկ առողջապահությունը՝ ոչ, կրթությունը առաջնային է, իսկ գյուղատնտեսությունը՝ ոչ և այլն», - հայտարարեց վարչապետը քննարկման ժամանակ:
Ուստի, նրա խոսքով, ավելի ճիշտ է ասել, որ առաջնային խնդիրը, որ կանգնած է կառավարության առջև, բոլոր սոցիալայան կառույցների և ոլորտների հետ հետադարձ կապի ապահովումն է:
«Առաջնային է այն, որ ազդանշանները, որ մենք ուղղում ենք հասարակությանը, արձագանք ունենան: Եթե բիզնեսի հետ հետադարձ կապ չլինի, եթե հետադարձ կապ չլինի Հայաստանի քաղաքացուց, ապա իրավիճակը դեպի լավը փոխելը շատ ավելի դժվար կլինի», - նշեց Կարապետյանը:
Քննարկումը, որը հեռարձակվում էր առցանց ռեժիմով ընկերության կայքում, կազմակերպվել է AGBU 110-ամյակի շրջանակում և նվիրված էր Հայաստանի սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման հարցերին: -0-