ՀՀ ԱԺ-ն կքննարկի երկրում ռազմական դրությունը վերացնելու հարցը
20.11.2020,
16:27
ՀՀ ազգային ժողովը՝ ընդդիմության օրակարգով Ռազմական դրությունը վերացնելու մասին արտահերթ նիստ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ազգային ժողովը՝ ընդդիմության օրակարգով Ռազմական դրությունը վերացնելու մասին արտահերթ նիստ կանցկացնի։
Ինչպես նշվում է Ազգային ժողովի կայքում, արտահերթ նիստը նախատեսված է նոյեմբերի 26-ին` ժամը 11:00-ին։
Արտահերթ նիստի օրակարգում միայն «Ռազմական դրությունը վերացնելու մասին» հարցն է, որի հեղինակը«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է։
Загружается новость ... "Лево"
Վերջին օրերին Երևանում լայնամասշտաբ բողոքի ցույցեր են անցկացվում, որոնք կազմակերպում են ընդդիմադիր 17 կուսակցություններ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Քաղաքական գործիչները և շարքային քաղաքացիները վրդովված են Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Փաշինյանի կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրմամբ, որը նախատեսում է տարածքային զգալի զիջումներ հօգուտ Ադրբեջանի:Գործող օրենսդրության համաձայն՝ երկրում ռազմական դրության ռեժիմի ընթացքում խորհրդարանը չի կարող քննարկել վարչապետի պաշտոնանկության հարցը: Այդ պատճառով խորհրդարանական ընդդիմությունը բազմիցս փորձել է կազմակերպել խորհրդարանի արտահերթ նիստ՝ երկրում ռազմական դրությունը վերացնելու օրակարգով, բայց իշխող խմբակցությունը հրաժարվել է մասնակցել նիստերին՝ դրանով իսկ կանխելով դրա կազմակերպումը:-0-