Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք, առողջացել է 28 մարդ
28.03.2020,
10:07
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք, առողջացել է 28 մարդ
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք, առողջացել է 28 մարդ, արձանագրվել է մահվան 1 դեպք:
Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։-0-

