Հայաստանն առանց մանկատների. պետությունը կօգնի թողնել հիվանդ երեխաներին ընտանիքներում

25.04.2019, 17:15
Հայաստանում մեկնարկել է աննախադեպ սոցիալական ծրագիր:
Հայաստանն առանց մանկատների. պետությունը կօգնի թողնել հիվանդ երեխաներին ընտանիքներում
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մեկնարկել է աննախադեպ սոցիալական ծրագիր, որի նպատակը սահմանափակ կարողություններով երեխաներին մանկատներ հանձնելու կանխումն է և ընտանիքներում նրանց կյանքի օժանդակությունը։

Հինգշաբթի Երևանում եռակողմ հուշագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալայան հարցերի նախարարության, Հայաստանի առողջապահության նախարարության և «Բարի մամա» հասարակական կազմակերպության միջև։

Ինչպես հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, համաձայնագիրը թույլ կտա համակարգել պետական հաստատությունների և մասնավոր հատվածի գործողությունները հիվանդ երեխաներ ունեցող ընտանիքներին օժանդակելու հարցում։

Նրա խոսքով, այսօր Հայաստանի մանկատներում ապրում է ավելի քան 600 երեխա, որոնցից 450–ն ունեն առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն։

«Մեզ համար կարևոր է ընտանիքներում երեխաների ապրելու իրավունքի իրականացումը։ Այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է դառնան մանկատներ երեխաներին փոխանցելու կանխումը, քանի որ երեխաներին ընտանիք վերադարձնելն ավելի բարդ կլինի։ Դրա համար մենք պետք է ամեն կերպ օժանդակենք այն ընտանիքներին, որոնք դեմ առ դեմ բախվել են այդ մարտահրավերին»,– ասաց նա։

Նախարարն ընդգծեց, որ խնդիրը կարելի է լուծել միայն պետության և հասարակայնության սերտ համագործակցությամբ, և ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ստեղծել արագ արձագանքման խմբեր օգնության կարիք ունեցող ընտանիքներին աջակցելու համար։

Ինչպես հայտնեց Բաթոյանը, իր ղեկավարած գերատեսչությունը մտադիր է ավելացնել հիվանդ երեխաներով ընտանիքների ֆինանսական օգնությունը և ծառայությունների շրջանակը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին ընդգծեց Հայաստանում հատուկ խնամքի կարիք ունեցող մարդկանց հասարակությունում ինտեգրելու միջազգային փորձի օգտագործումը և գնալ մանկատների և ծերանոցների կրճատման ուղիով։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, հուշագրի շրջանակում «Բարի մամա» ՀԿ–ն բժշկական հաստատություններին կներկայացնի հիվանդ երեխաներ ունեցող ընտանիքների, ինչպես նաև միայնակ ծնողների հետ աշխատանքի իր փորձը։

«Բարի մամա» կազմակերպության ղեկավար Մարինա Ադուլյան–Անդրյանը կարևորեց բարդ երկընտրանքի առաջ հայտնված ընտանիքների օժանդակությունը։

Նա պատրաստակամություն հայտնեց ներկայացնել իր գլխավորած կազմակերպության 5–ամյա փորձը շահագրգիռ պետհաստատությունների աշխատողներին։ -0-