Հայ զբոսաշրջիկները կկարողանան Չեռնոգորիա այցելել առանց մուտքի արտոնագրերի
16.06.2016,
17:17
Չեռնոգորիան վերացրել է ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը:
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Չեռնոգորիան վերացրել է ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը, նշվում է Twitter սոցիալական ցանցում ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են ՀՀ ԱԳՆ-ում, Չեռնոգորիայում առանց մուտքի արտոնագրի ռեժիմը գործելու է հունիսի 3-ից մինչև հոկտեմբերի 31-ը:
Հայաստանը և Չեռնոգորիան տարեսկզբին տուրիզմի ոլոտրում համագործակցության հետ կապված համաձայնագիր են ստորագրել, որն ուղղված է իրավասու պետական մարմինների և զբոսաշրջային օպերատորների աջակցությանը։ Համաձայնագրի նպատակն է զբոսաշրջային ոլորտում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը, զբոսաշրջային հոսքերի աճը:
Համաձայնագրի շրջանակում կողմերը նախատեսում են երկու երկրների միջև դյուրացնել զբոսաշրջային փոխայցելությունների գործընթացները:
Մի քանի տարի Չեռնոգորիան Հայաստանի քաղաքացիների համար հանգստյան շրջանում չեղարկում էր մուտքի արտոնագրի ռեժիմը: -0-