Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը այցելել են ԱՐԱՐԱՏ թանգարան

23.04.2016, 11:28
Նախօրեին Aurora Prize for Awakening Humanity միջազգային մարդասիրական մրցանակի ղեկավարներն ու հյուրերն այցելել են Երևանի կոնյակի գործարան:
Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը այցելել են ԱՐԱՐԱՏ թանգարան
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Aurora Prize for Awakening Humanity միջազգային մարդասիրական մրցանակի ղեկավարներն ու հյուրերն այցելել են Երևանի կոնյակի գործարան և հայկական լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակների նշանավոր թանգարան:

Ավրորա մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ, կինոգործիչ և բարերար Ջորջ Քլունին նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ու այլ հյուրերի հետ ծանոթացել է ԱՐԱՐԱՏ թանգարանի ժառանգությանը, որը երկրի պատմության և մշակույթի անբաժանելի մասն է:

Թանգարանի այցելուները հատկապես տպավորված էին Երևանի կոնյակի գործարանի կուպաժի վարպետ Մարգար Սեդրակյանի ոգեշնչող պատմությամբ: Նա այն անձանցից է, ով փրկվել է 1915 թվականի Ցեղասպանությունից և, չնայած վերապրած ողբերգությանը, կարողացել է կյանքում և ստեղծագործական աշխատանքում առավելագույն բարձունքների հասնելու ուժ գտնել:

 - рис.1

«Մեզ համար մեծ պատիվ է Երևանի կոնյակի գործարանում՝ վերածնունդի ու նոր կյանքի հավերժ խորհրդանիշ Արարատի հայացքի ներքո ողջունել Aurora Prize-ի համահիմնադիրներին ու հյուրերին»,- նշել է Aurora Prize for Awakening Humanity անդրանիկ արարողության գործընկերներից մեկի՝ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը:

 - рис.2

ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակները արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում բացառապես բարձրորակ հայկական խաղողից և բյուրեղյա մաքուր աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիռարմամբ, որոնց հիմքը դրվել է դեռևս 1887 թվականին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից:

ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության համար օգտագործվող հատընտիր սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրատվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը միացավ պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին: