Գարնան առաջին օրերին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

28.02.2017, 09:32
Երևանում առաջիկա երեք օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գարնան առաջին օրերին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տարածքում ձմռան վերջին օրը և գարնան առաջին երկու օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Մայրաքաղաքում և մարզերի մեծ մասում մարտի 3-4-ը, սակայն, սպասվում է թույլ ձյուն:  Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում անձրև կտեղա: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, մարտի 3-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: -0-