ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով, Երևանի ոստիկանության վարչության պետ Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում` Աշոտ Կարապետյանը ենթարկվել են կարգապահական տույժի։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում