Երևանի հելիոպանելային առաջին կանգառում հնարավոր կլինի գաջեթներ լիցքավորել (ՖՈՏՈ)

07.07.2017, 13:42
Երևանի Մոսկովյան փողոցում հայտնվել է հասարակական տրանսպորտի առաջին հելիոպանելային կանգառը:

Երևանի հելիոպանելային առաջին կանգառում հնարավոր կլինի գաջեթներ լիցքավորել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Մոսկովյան փողոցում հայտնվել է հասարակական տրանսպորտի առաջին հելիոպանելային կանգառը:

Երևանյան այս կանգառը հայտնվել է Հայաստանում ԵՄ-ի և «Էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» փորձնական ծրագրի շրջանակում:

 - рис.1

«Այս շաբաթ ԵՄ պատվիրակությունը կանցկացնի «Էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում մենք այսօր բացում ենք առաջին կանգառը, որը կաշխատի արևային էներգիայով», - ուրբաթ կանգառի բացման միջոցառմանն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` առաջարկելով կանգառն անվանել «Եվրամիության կանգառ»:

 - рис.2

Ըստ նրա` միջոցառումներին նպատակն է աջակցել Հայաստանի ավելի արդյունավետ և անկախ էներգետիկ համակարգի ստեղծմանը:

Կանգառում բջջային հեռախոսների, պլանշետների և այլ գաջեթների լիցքավորման հնարավորություն կա: Լիցքավորման համար պետք է ունենալ միայն USB մալուխ:

«Հելիոպանելներն այստեղ կլինեն մեկ տարի, որից հետո մենք դրանք կնվիրենք դպրոցներին և մանկապարտեզներին: Հայաստանը հարուստ է արևով, մեկ տարվա ընթացքում երկրում շատ արևոտ օրեր են լինում, այդ պատճառով մենք կարծում ենք, որ երկիրը պետք է օգտվի այդ բնական հարստությունից», - հավելեց Սվիտալսկին:


Загружается новость ... "Право"

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ենթակառուցվածքների համակարգող Հռիփսիմե Հունանյանն իր հերթին հավելեց, որ արևային պանելով երկրորդ կանգառը ևս ուրբաթ կհայտնվի Երևանի Բաղրամյան պողոտայում: 

«Այդպիսի մեկ կանգառի վարձակալությունը` վերանորոգմամբ և տեխնիկական սարքավորումներով արժե մոտ 6000 եվրո: Այս երկու կանգառներն ընտրվել են տեխնիկական ցուցանիշներին համապատասխան, անվտանգությամբ, քանի որ դրանք տեսահսկվում են, ինչպես նաև այն պատճառով, որ նրանք ավելի մոտ են այն վայրերին, որտեղ շատ են երիտասարդները», - ասաց Հունանյանը, հավելելով, որ 24 ժամվա ընթացքում արևային պանելները կարող են լիցքավորել 24 հեռախոս, իսկ մեկ հեռախոսի լիցքավորման համար անհրաժեշտ է 5 Վատտ հզորություն:-0-