Երևանի հարավային մուտքի վերակառուցումը, լեգենդար «Յուվենտուս»–ի երևանյան ակադեմիայի բացումը, հայազգի օդաչուի թռիչքը տիեզերք․ շաբաթվա լավ լուրերը

03.10.2026, 13:29
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 2–ը) լավ լուրերի ընտրանին
Երևանի հարավային մուտքի վերակառուցումը, լեգենդար «Յուվենտուս»–ի երևանյան ակադեմիայի բացումը, հայազգի օդաչուի թռիչքը տիեզերք․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 2–ը) լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես․․․

Հայ մարմնամարզիկները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել World Challenge Cup մրցաշարում։

Հարություն Կիվիրյանը թռիչք կիրականացնի դեպի տիեզերք NASA Crew-14 առաքելության կազմում։

Երևանը հռչակվել է ԱՊՀ սպորտային մայրաքաղաք 2029 թ․–ին։

Ֆրանսիայում լույս կտեսնի հայ հեղինակների՝ հայկական խոհանոցին նվիրված գիրքը։

Երևանում 18–ամյա կինը 4 կգ 830 գրամ քաշով երեխա է լույս աշխարհ բերել։

Մեկնարկել է Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցի վերակառուցումը․ կկառուցվի 272 մետրանոց էստակադա։

Միջազգային ֆուտբոլային կրթություն. Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան։

Հայ բասկետբոլիստ Յուրա Մելիքյանն իր նորամուտն է նշել Եվրագավաթում։

Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում։