Ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Արեգնազ Մանուկյանը, նա մեղադրվում է պետական գաղտնիքի հրապարակման մեջ

09.07.2026, 10:23

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավորի թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Քրեական վարույթի շրջանակում Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը) »,- այս մասին Նովոստի-Արմենիա -ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից։

ՔԿ-ն հայտնում է նաև, որ նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:

Մանուկյանն ավելի վաղ հարցաքննվել էր Անդրանիկ Թևանյանի գործի շրջանակում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել նրա բնակարանում, որից հետո նա կանչվել էր հարցաքննության՝ որպես վկա։

Խուզարկության տեսաձայնագրությունը հրապարակվել է նրա Facebook-յան էջում։